«Չեմ կարող պաշտպանության նախարարի մասին չասել, որ հերթական պատուհասն է: Ես չգիտեմ որտեղի՞ց են նմաններին պեղում, գտնում և նշանակում պատասխանատու պաշտոններին»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:
Հիշեցնելով որ՝ Սուրեն Պապիկյանը բանակում ծառայած ժամանակ դանակահարության համար դատապարտվել է՝ բանախոսը ասաց, որ հիմա էլ նրան բերել են, որ փորձի փոխանակում կատարի ՀՀ ԶՈւ զինվորների հետ:
Հակոբյանը խիստ քննադատության ենթարկեց ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում ՀՀ իշխանությունների վարած կադրային և արտաքին քաղաքականությունը:
Նա հիշեցրեց, որ Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղարը բաց տեքստով հայնտնել էր, որ բանակցություններ են վարվել բոլոր այն պետությունների հետ, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ, մասնավորապես՝ Լեհաստանի, Մոլդովայի, Ճապոնիայի, Ադրբեջանի և Վրաստանի հետ:
«Ադրբեջանը միակն էր, որը և՛ հայտարարությամբ, և՛ կապով բացահայտ աջակցեց Ուկրաինային՝ թիկունքից հարվածելով Ռուսաստանին»,-ասաց նա և, անդրադառնալով Հայաստանի պահվածքին, ընդգծեց. «Հայաստանը որբացած, սուբյեկտայնությունը զրոյացված, արհամարհված պետության կերպար է դարձել»:
Ռուբիկ Հակոբյանի խոսքով՝ արցախյան վերջին դեպքերի առիթով ՄԱԿ-ը շատ վատ հայտարարություն տարածեց՝ հավասարության նշան դնելով երկու կողմերի միջև, իսկ Մինսկի խումբն վաղուց արդեն արհամարհում է ՀՀ իշխանություններին:
Մինսկի խմբի վերաբերմունքը ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ Հակոբյանը բացատրեց այն հանգամանքով, որ իշխանության գալով Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե բանակցությունները սկսում է իր կետից, ինչը խաթարեց այդ կառույցի վստահությունը Հայաստանի հանդեպ:
«Մինսկի խումբը չի վստահում այսօրվա իշխանությանը,դրա համար էլ իրեն չեզոք է պահում»,- ասաց ԱԺ նախկին պատգամավորը:
Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակում միջազգային կառույցներից ակնկալիքներ չպետք է ունենալ և հույսը պետք է դնել սեփական կարողությունների վրա:
«Նժդեհը մի բան ապացուցեց՝ «Քո գլխի տերը դու ես» և այդ կերպ կարողացավ պահել Զանգեզուրը, որովհետև հասկացավ, որ ոչ մեկն իրեն չի օգնի: Այսօր մենք ապրում ենք այդ իրականության մեջ»,-հայտարարեց Ռուբիկ Հակոբյանը:
15:49
15:42
15:14
15:06
14:46
14:33
13:34
13:34
13:28
13:15
11:09
11:07
10:33
10:03
10:13
09:42
09:38
09:22
10:50
10:25
14:33 18.08.26
15:49 18.08.26
11:07 18.08.26
15:42 18.08.26
15:14 18.08.26
10:03 18.08.26
15:06 18.08.26
11:09 18.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02