Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Սպիտակ տան 2023 թ. պետբյուջեի նախագծով առաջարկում է արտաքին օժանդակության խողովակով Հայաստանին հատկացնել 24 մլն դոլար, ինչը 21 միլիոնով քիչ է 2022 թ. ֆիսկալ տարվա բյուջեով Հայաստանի Հանրապետությանը հատկացված ֆինանսական օգնությունից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հաղորդել են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակից: Հայ Դատի հանձնախումբը հիասթափված է այն փաստից, որ նախագահ Բայդենի տարեկան բյուջեի նախագիծը հրապարակվում է այն բանից հետո, երբ հայտնի է դառնում, որ ըստ կառավարության վերահսկիչ մարմնի զեկույցի՝ Միացյալ Նահանգները ավելի քան 164 մլն դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ադրբեջանին, մինչդեռ Հայաստանին հատկացվելու է ընդամենը 24 մլն դոլարի օգնություն, իսկ Արցախի Հանրապետությանը ֆինանսական օգնություն նախատեսված չէ: «Ակնկալում ենք, որ Կոնգրեսի մեր դաշնակիցները, կոալիցիոն գործընկերները և համայնքի ակտիվիստները կաշխատեն արտաքին օգնության հատկացումների գործընթացի ուղղությամբ՝ ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Արցախին Միացյալ Նահանգների օգնության թվերը կտրուկ ավելացնելու նպատակով», - հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Բայդենի վարչակազմի 2023 թ. ֆիսկալ տարվա բյուջեն ներառում է 23,405,000 դոլար արտաքին օգնություն և 600,000 դոլար ռազմական օգնություն Հայաստանին: Բյուջեի առանձին տողով նախատեսվում է 6,050,000 դոլարի չափով միջազգային ծախսեր Հայաստանում թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների համար: 2022 թ. բյուջեով Միացյալ Նահանգները Հայաստանին հատկացրել էր 45 մլն դոլար, ևս 2 մլն դոլար տրամադրվել էր 2020 թ. թուրք-ադրբեջանական ագրեսիայից հետո Արցախում ականազերծման աշխատանքներին օգնելու նպատակով:
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02