Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի ստորագրումը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ ռուսական զորքերը կվերադառնան իրենց դիրքերը։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերխի Կիսլիցան, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների կողմերը կշարունակեն խորհրդակցությունները Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին համաձայնագրի նախապատրաստման շուրջ։
Կիսլիցան պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է «հրադադարի ռեժիմի ներդրման մեխանիզմի, զորքերի և այլ զինված կազմավորումների դուրսբերման, մարդասիրական միջանցքների մշտական գործունեության, ինչպես նաև դիերի փոխանակման, ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակմանը»:
«Անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի ստորագրումը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ ռուսական բոլոր զինված կազմավորումները կվերադառնան 2022 թվականի փետրվարի 23-ի դրությամբ զբաղեցրած իրենց դիրքերը»,- ընդգծել է Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը։
«Ստամբուլի բանակցությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը, հնարավոր է, պատրաստ է առաջ շարժվել, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու դեպի կայուն զինադադար և համապարփակ ապաէսկալացիա»,- ասել է նա։
Երեքշաբթի Ստամբուլում տեղի են ունեցել դեմ առ դեմ բանակցություններ Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը գրավոր առաջարկներ է ստացել Ուկրաինայից կողմերի միջև համաձայնության վերաբերյալ։ Նա հավելել է, որ Մոսկվան այս նախաձեռնությունները քննարկելուց հետո առաջարկներ կներկայացնի։ Բացի այդ, նշել է քաղաքական գործիչը, Մոսկվան «երկու քայլ» է անում դեպի Կիև և առաջարկում է նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպում անցկացնել նախատեսվածից շուտ՝ արտաքին գործերի նախարարությունների մակարդակով խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը զուգահեռ։ Իսկ ռուս զինվորականները կնվազեցնեն ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում։
13:19
13:15
13:13
13:08
17:15
17:15
13:34
13:31
13:22
12:57
11:08
11:05
10:58
10:35
10:25
13:03
11:22
11:07
11:51
11:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02