Կալիֆոռնիայի Mojo Vision ընկերությունը ստեղծել է կոնտակտային ոսպնյակի նոր նախատիպ՝ հավելյալ իրականության տեխնոլոգիայով: Էլեկտրոնիկան վերամշակելուց եւ էլեկտրամատակարարումը փոխելուց հետո ինժեներները սարքը պատրաստել են փորձարկման համար։ Մշակվել են նաեւ առաջին ծրագրային ապահովումն ու ինտերֆեյսը, հաղորդում է HighTech+-ը։
Ընկերությունն իր առաջին նախատիպը ներկայացրել է երկու տարի առաջ, երբ ինժեներներին հաջողվել է ստեղծել էկրան, թթվածնով հագեցվածության համակարգ, միկրոչիպ եւ էներգիայի կառավարման գործիքներ, ինչպես նաեւ մշակել աչքի հետագծման ալգորիթմներ
Mojo Vision-ը ներդրումներ է կատարել ոսպնյակների ծրագրային ապահովման մշակման մեջ, ստեղծել է օպերացիոն համակարգի հիմքում ընկած կոդը եւ օգտատիրոջ առաջին ինտերֆեյսի բաղադրիչները, գրում է Venture Beat-ը։
Ոսպնյակների էլեկտրոնային լցոնումը տեղադրված է կոշտ գազաթափանց պլաստիկի վրա՝ ի տարբերություն այն նյութի, որից պատրաստվում են սովորական կոնտակտային ոսպնյակներ։ Սարքերը ներառում են աքսելերոմետրեր, գիրոսկոպներ, մագնիսաչափ եւ ռադիոկապ: Բացի այդ, կա էներգիայի կառավարման միկրոչիպ, պատկերի հաղորդիչ եւ միկրոպրոցեսոր:
Նոր նախատիպի եւ 2020թ․ ներկայացվածի հիմնական տարբերություններից մեկն անլար կապի միջոցով էներգիայի փոխանցումը մերժելն է, քանի որ ինդուկտիվ միացումն անխափան սնուցում չէր ապահովում:
Սկզբում ընկերությունն իր թիրախային խմբում ներառում էր թույլ տեսողություն ունեցող մարդկանց, որոնց ոսպնյակները կօգնեն ավելի լավ տեսնել ճանապարհային նշանները եւ այլ անհրաժեշտ տեղեկությունները:
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02