ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Քաջարան քաղաքում բանկոմատներից կատարված գողության փորձերի, ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. մարտի 30-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, զինված, ապօրինի մուտք էին գործել հիշյալ փողոցում գտնվող շինություն և փորձել գողություն կատարել այնտեղ տեղակայված բանկոմատից, իսկ երբ ահազանգի հիման վրա դեպքի վայր էին ժամանել ոստիկանության աշխատակիցները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանձից մեկն ինքնաձիգից կրակոց էր արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ:
Դեպքի վայրում հայտնաբերվել էին տարբեր տեսակի տեխնիկական միջոցներ՝ աշխատանքային գործիքներ, եռակցման սարքեր, ինչպես նաև՝ ինքնաձիգի կրակված գնդակ, պարկուճ և այլ պարագաներ: Վարույթ իրականացնող մարմնին էր ներկայացվել «ԱԿ 74» տեսակի ինքնաձիգը, ինչպես նաև՝ «ՌԳԴ» տեսակի նռնակ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էին Սյունիքի մարզի 3 բնակիչներ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել էր, որ ձերբակալված անձանցից 2-ը, Քաջարան քաղաքի մեկ այլ բնակչի հետ օրեր առաջ, նախնական համաձայնությամբ, Քաջարան քաղաքի Աբովյան փողոցում տեղադրված բանկոմատից փորձել էին հափշտակություն կատարել, որի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով քննվում է քրեական գործ:
Որոշում էր կայացվել՝ հիշյալ քրեական գործերը միացնելու և համատեղ նախաքննություն իրականացնելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու, դրա ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02