Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ ենք անում բարեխղճորեն մասնակցել բանակցություններին՝ հասնելու համար բոլոր չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման: Այս մասին ասվում է ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնեւ Ռաուի՝ Հարավային Կովկաս կատարած այցի արդյունքում արված հայտարարության մեջ: Ադրբեջան կատարած այցի շրջանակում ԵԱՀԿ նախագահը հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Բանակցությունները նվիրված են եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն եւ երկարատեւ խաղաղության հասնելու եւ չլուծված խնդիրների կարգավորման ուղիների որոնման հարցին ԵԱՀԿ մասնակցությանը: Այդ հանդիպման ընթացքում նա հատկապես ընդգծել է հումանիտար խնդիրների կարգավորման հարցում առաջընթացի անհրաժեշտությունը: «Հուսով ենք, որոնք առաջ կշարժվենք, հատկապես անհետաձգելի հումանիտար խնդիրների կարգավորման հարցում, որոնցից են կալանավորված անձանց ազատ արձակումը, անհետ կորածների մասին տեղեկության փոխանակումը, ականազերծումը, պատմական եւ մշակութային կառույցների պաշտպանումը»,- ընդգծել է նա: Բաքվում, ինչպես եւ Երեւանում, Ռաուն ընդգծել է իր անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի դերը եւ առաջարկել է ակտիվացնել նրա մասնակցությունը. «Նրա աշխատանքը կարող է հավելյալ օգուտ բերել՝ նպաստելով անվտանգությանը, վստահության ամրապնդմանը, հեշտացնելով հումանիտար հասանելիությունը եւ ներդրում անելով այլ կենսական կարեւորության հարցերի կարգավորման հարցում»: Հայաստանում Ռաուն հանդիպել է նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: «Լեհաստանը, որը նախագահում է կազմակերպությունում, վճռականորեն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են երկխոսության առաջխաղացմանը, որն անհրաժեշտ է տեղում պահպանվող լարվածության ապաէսկալացման համար: Կոչ ենք անում ե՛ւ Հայատսանին, ե՛ւ Ադրբեջանին բարեխղճորեն մասնակցել բանակցություններին՝ հասնելու համար բոլոր չկարգավորված հարցերի համապարփակ լուծմանը»,- ընդգծել է նա: Ռաուն մատնանշել է ԵԱՀԿ դրական ներդրումը «Հայաստանի հետ համագործակցության ծրագրի» շրջանակում բարեփոխումներ իրականացնելուն ուղղված ջանքերում: Նա մտքեր է առաջարկել, թե ինչպես կազմակերպությունը կարող է համակարգել իր ջանքերը Հայաստանում և օգնել երկրին ընթացիկ խնդիրների կարգավորման հարցում: ԵԱՀԿ գործող նախագահը նաեւ ողջունել է Հայատսանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունն՝ ընդգծելով, որ «այդ գործընթացը կարող է նպաստել, ընդհանուր առմամբ, կայունության կարգավորմանը տարածաշրջանում»:
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02