«Ձեր խոսքով՝ 2018 թ-ից հետո հեռարձակողներին հնարավորություն տրվեց ավելի ազատ՝ առանց կառավարության միջամտության և ուղղորդման վարել խմբագրական քաղաքականություն»,- ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Տիգրան Հակոբյանը հանձնաժողովին ներկայացրեց «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը»:
Չբացառելով, որ 30 տարիների ընթացքում նման ճնշումներ եղել են՝ Լիլիթ Գալստյանը նկատեց, որ այն անցյալի քաղաքական գնահատական է:
«Սա ծանր մեղադրանք է, նաև քաղաքական գնահատական՝ ապաքաղաքական մարմնի կողմից և եթե դրա իրավական հիմքերը կային, ապա ճիշտ կլիներ, որ դրանք զետեղված լինեին հաղորդման մեջ՝ նաև հանրային պախարակման համատեքստում»,- հայտարարեց պատգամավորը:
Նա Տիգրան Հակոբյանից հետաքրքրվեց, թե որոնք են ՀՌՀ-ի վարչական վարույթում հայտնված գործերի թիրախները և ընկերությունները:
«Կա քաղաքական և իրավական գնահատական, մենք տալիս ենք այն միջավայրի գնահատականը, որը կարգավորում ենք և որի զարգացման թերությունների մասին ունենք ամբողջական տեղեկատվություն»,- պատասխանեց Հակոբյանը:
Նրա խոսքով՝ նախկին հանձնաժողովներում նման ուսումնասիրություն չի արվել, քանի որ հանձնաժողովի կարիքը չի եղել և մամուլը խրախուսվել և պատժվել է այլ տեղերից:
«Այն ազատության աստիճանը, որը հիմա է, երբեք չի եղել՝ նույնիսկ մեր՝ 90-ականների սկզբի իշխանության տարիներին, երբ մամուլը քիչ թե շատ ազատ էր»,- ասաց Տիգրան Հակոբյանը, բայց նաև նկատեց, որ Գալստյանը կարող է բերել նաև այսօր տեղի ունեցող ճնշումների դեպքեր:
ՀՌՀ նախագահը հայտնեց, որ մանիպուլյացնում են գրեթե բոլոր հեռուստաընկերությունները:
«Մենք կարող ենք մի օր նստենք, սուրճ էլ կդնեմ, հաց էլ և միասին նայենք և կտեսնենք, որ մի ռեպորտաժում 25 մանիպուլյացիա են անում, բայց մի կողմը չի տեսնում այն, քանի որ պրոիշխանական է, մյուսն էլ՝ քանի որ ընդդիմադիր է»,- ասաց Հակոբյանը և ուսումնասիրելով իր իսկ ներկայացրած տեղեկանքը՝ հայտնեց, որ ամենաշատը վարչական վարույթ է հարուցվել «Ֆրի նյուզ» հեռուստաընկերության դեմ:
Նա նաև նշեց, որ դիմել են Բարձր տեխնոլոգիաների նախարարությանը և պարզել, որ մասնավոր մուլտիպլեքսի համար Հայաստանը հաճախականություններ չունի:
«Այսինքն, մենք նույնիսկ օրենք ենք ընդունում ԲՏԱ-ն էլ իր վիզան դնում է, բայց մենք հաճախականություներ չունենք: Հայաստանը, նույնիսկ շատ ուզենալու դեպքում էլ, մասնավոր մուլտիպլեքս չի կարող ունենալ: Այն կապված է նրա հետ, որ ժամանակին բոլոր հաճախականություններն անխնա վաճառվել են բջջային օպերատորներին»,- հայտնեց Հակոբյանը:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55