Հայաստանում ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողների թիվն ավելացել է։
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե ընտանեկան ձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգը Հայաստանում գործում է 2014թ.-ից: Վիճակագրությունը փաստում է` տարեցտարի ավելացել է ընտանեկան ձեռնար-կատիրությամբ զբաղվողների թիվը: Եթե 2014 թվականին ՀՀ-ում գործել է 223 ընտանեկան ձեռնարկություն, ապա 2015-ին այդ թիվը հասել է 1047-ի, իսկ 2016թ.-ի հոկտեմբերի դրությամբ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների քանակը հատել է 1541-ի սահմանը, որոնցից 746-ը գործում են Երեւանում, 795-ը` մարզերում:
Ընտանեկան ձեռնարկատիրություն է համարվում շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով ընտանիքի մեկից ավելի անդամների (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր) կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը: Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ կարող են համարվել նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների եւ մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացումից հասույթը՝ առանց ԱԱՀ-ի 18 մլն դրամը չգերազանցած ՀՀ ռեզիդենտ համարվող առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, այդ թվում` նոր ստեղծվածները: Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են ընտանեկան ձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերից (այդ թվում` որպես հարկային գործակալ հարկը հաշվարկելու, պահելու եւ պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից), բացառությամբ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված ընտանիքի անդամներին (այդ թվում` վարձու աշխատող համարվող) ընտանեկան ձեռնարկատիրության մասով հարկային գործակալի կողմից վճարվող հարկվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվելու ու վճարելու պարտավորությունից, որը վճարվում է յուրաքանչյուր անձի համար ամսական 5 հազար դրամի չափով:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02