Եմենի նախագահ Աբդ-Ռաբու Մանսուրա Խադին իր լիազորությունները պատվիրակել է նախագահական խորհրդին, ինչն արժանացել է Սաուդյան Արաբիայի հավանությանը։ Դա հեշտացրել է յոթնամյա պատերազմի դադարեցման բանակցությունների վերսկսմանն ուղղված ՄԱԿ-ի ջանքերը, տեղեկացրել է Reuters-ը։ Էր Ռիյադը հայտարարել է Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարությանը 3 մլրդ դոլարի չափով ֆինանսական օգնության մասին՝ նախագահ Աբդ-Ռաբու Մանսուրա Խադիի հայտարարությունից հետո։ Թագավորությունը նաեւ հուսիների հետ, որոնք պայքարում են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի դեմ, բանակցությունների կոչ է արել։ «Ես անշրջելիորեն նախագահական խորհրդին եմ պատվիրակում իմ բոլոր լիազորությունները՝ սահմանադրության, Պարսից ծոցի նախաձեռնության եւ նրա գործադիր մեխանիզմի համապատասխան»,- ասել է Խադին։ Սաուդյան Արաբիան խորհրդին կոչ է արել «բանակցություններ սկսել հուսիների հետ՝ Միավորված Ազգերի Կազմակերպության հովանու ներքո, վերջնական եւ համապարփակ որոշման հասնելու համար»։ Նոր ղեկավարող խորհուրդը, որն ունի նախագահ եւ յոթ փոխնախագահ, կգլխավորի Ռաշադ ալ-Ալիմին, որը վայելում է Սաուդյան Արաբիայի աջակցությունը եւ սերտ կապեր ունի քաղաքական խոշոր խմբավորման՝ «Իսլահ» իսլամիստական կուսակցության հետ։ Սաուդյան Արաբիան եւ կոալիցիայի գծով նրա գործընկեր ԱՄԷ-ն 1-ական մլրդ դոլար կներդնեն Եմենի կենտրոնական բանկում, իսկ թագավորությունը լրացուցիչ 1 մլրդ դոլար կհատկացնի նավթամթերքների եւ դրանց մշակման համար։
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02