Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն ցանկանում է քննարկել Շվեդիայից առանձին ՆԱՏՕ-ին երկրի անդամակցելու հարցը, գրում է korrespondent.net-ը։
«Պետք է նշել, որ մենք այդ հարցում ավտոմատ փոխհարաբերություն չունենք. եթե մեզնից մեկը ցանկանա անդամակցել դաշինքին, ապա երկրորդն անհապաղ պետք է նույնն անի։ Երկրներից յուրաքանչյուրն, իհարկե, պատասխանատու է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր գործընթացի համար։ Դա, սակայն, չի չեղարկում այն փաստը, որ երկրներից մեկի տեսակետը կարող է ազդել մյուսի վրա»,-հայտարարել է նա։
Նիինիստոյի խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը պետք է քննարկվի հանրաքվեի ընթացքում։
Ավելի վաղ հաղորդվել է, որ չնայած Դաշինքի արևելյան մասում ռազմական ներկայությունն ավելացնելու ՆԱՏՕ-ի պլաններին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է արտահայտվում Ռուսաստանի և արևմտյան պաշտպանական դաշինքի հետ երկխոսության շարունակմանը։
Ավելի վաղ կառույցին անդամակցելու ցանկություն էր հայտնել Շվեդիան, ինչի կապակցությամբ Մոսկվան սպառնացել էր երկրին նոր սերնդի հրթիռներով։ Մասնավորապես՝ ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Եվգենի Սերեբրեննիկովն ասել էր, որ Ռուսաստանն ավարտում է հրթիռների նոր սերնդի մշակումը, որոնք անխոցելի են ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար։ Նա նշել էր, որ նորագույն զենքը կարող է տեղակայվել երկրի հյուսիսային սահմաններին՝ դաշինքին Շվեդիայի միանալու դեպքում:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02