ԱԺ-ում այսօր` ապրիլի 13-ին, կառավարության 2021 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` 2021 թվականը հետպատերազմական առաջին տարին էր, որի ընթացքում ունեցել են լրջագույն ձախողումներ և լրջագույն ձեռքբերումներ,որոնց մասին կխոսի, և կանի ինքնախոստովանություններ:
«Բայց ոչ միայն դրանք արձանագրելու, այլև Ազգային ժողովի բարձր ամբիոնում գտնվելու պատեհությունն օգտագործելով՝ երկրի բարձրագույն օրենսդիր իշխանության, այսպիսով նաև հանրության առաջ ինքնախոստովանություններ անելու, տեղի ունեցած պատերազմի և պարտության պատճառահետևանքային կապերը լուսաբանելու և հնարավոր լուծումների մասին խոսակցություն հարուցելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
"2021-ի մեր ձեռքբերումներից անկյունաքարայինը խորհրդարանական արտահերթ ընտրություններն էին: Աղետալի պատերազմից հետո եղած ընտրություններն ի ցույց դրեց մեր պետականության ու ժողովրդի դիմակայունությունը, պետականություն ունենալու մեր կամքը, բարձրացրեցին ՀՀ միջազգային վարկը եւ արձանագրեցին մեր հավատարմությունը ժողովրավարությանն ու ժողովրդավարական արժեքներին: Բազմիցս ասել եմ, հիմե եւս կրկնեմ, որ Երրորդ հանրապետության մեջ առաջին անգամ 2021-ի ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միջոց, ոչ թե ներքաղաքական ճգնաժամի պատճառ: 44-օրյա պատերազմից հետո հանրային հուզումների ու ալեկոծությունների, հարձակումների ու սպառնալիքների մթնոլորտում քաղաքական մեծամասնությունը ժողովրդի բարձրագույն իշխանության կարգավիճակը պահպանելու եւ պաշտպանելու ուժ գտավ իր մեջ արտահերթ ընտրությունների գնալով:
Այդ ընտրություններին գնալով Հայաստանը ոչ միայն հաղթահարեց ներքաղաքական ճգնաժամը, այլեւ միջազգային ինստիտուտների գնահատմամբ, ընտրական ավտորիտարիզմ ունեցող երկրների շարքից անցում կատարեց դեպի ընտրական ժողովրդավարությամբ երկրների շարք»,-ասաց Փաշինյանը:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55