Ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը դժվարանում է կանխատեսել, թե ինչ ավարտ կունենան Լեռնային Ղարաբաղի շուրջ հետպատերազմական ժամանակաշրջանում ընթացող բանակցությունները, բայց ամեն դեպքում համոզված է, որ Ռուսաստանը աչքաթող չի անի ԼՂ հարցը՝ չնայած ուկրաինական ուղղությամբ իր ծանրաբեռնվածությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքագետ Սերգեյ Միխեևը այդպիսի կարծիք հայտնեց «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիա կենտրոնում կազմակերպված Մոսկվա-Երևան տեսակամուրջի շրջանակում՝ ընդգծելով, որ ինքը չի խոսում պաշտոնական Մոսկվայի անունից, այլ ներկայացնում է իր անձնական տեսակետները: «Պետք չէ մտածել, թե քանի որ հիմա մենք հատուկ գործողություն ենք իրականացնում Ուկրաինայում՝ մնացածի մասին մոռանալու ենք և այլևս դրանց ուշադրություն չենք դարձնելու: Իրականում մենք շատ լավ հասկանում ենք, որ Ուկրաինան միայն մի դրվագ է: Այո՛, հիմա նա մեծ ուշադրություն է գրավում, ռեսուրսներ և ուժեր է տանում, բայց այն միայն մի դրվագ է աշխարհաքաղաքական ազդեցության համար մղվող մեծ դասավորության մեջ: Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան և բազմաթիվ այլ տարածաշրջաններ մեր ուշադրության կենտրոնում են այս իրավիճակում», - մեկնաբանեց Միխեևը: Ռուս քաղաքագետը նաև շեշտեց, որ ինքը սրտի մեծ ցավով է հետևել մեկուկես տարի առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմական իրադարձություններին: Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների լուծումը առաջին հերթին կախված է նրանից, թե կկարողանան արդյոք Երևանը և Բաքուն համաձայնության հասնել: Բայց ամեն դեպքում Ռուսաստանը չի պատրաստվում լքել այս գործընթացը:
«Ես կարծում եմ, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ հասնել համաձայնության՝ չնայած վերջերս Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած խորհրդակցություններին: Օրինակ` ես ոչ մի նոր բան չտեսա Միշելի առաջարկներում: Ուստի կարծում եմ, որ Ռուսաստանը կմնա այս գործընթացում: Բայց թե ինչպիսին կլինի վերջնական կարգավորումը, ինչով կավարտի այս ամենը՝ ես պատրաստ չեմ կանխատեսել, քանի որ դա անշնորհակալ գործ է», - հավելեց Միխեևը:
10:13
09:42
09:38
09:22
10:50
10:25
10:10
16:29
16:12
15:48
15:34
15:05
14:13
13:58
13:56
13:44
13:23
13:05
12:46
12:44
10:25 16.08.26
10:10 16.08.26
10:50 16.08.26
09:38 17.08.26
09:42 17.08.26
09:22 17.08.26
10:13 17.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02