Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մարտի 31-ին Լոս Անջելեսի The Landmark հանդիսությունների սրահում հաջողությամբ կյանքի է կոչել իր անդրանիկ դրամահավաքը՝ Advance Armenia Gala-ն, հարյուրավոր հյուրերի՝ ականավոր գիտնականների, նորարարների, ձեռներեցների, ներդրողների, ինչպես նաև կարծիքի առաջատարների մասնակցությամբ: Հիմնադրամը գերազանցել է դրամահավաքի իր նշաձողը` հավաքելով 1 միլիոն 400 հազար ԱՄՆ դոլար, որը կուղղվի ADVANCE դրամաշնորհային ծրագրի ընդլայնմանը, որն անփոխարինելի հարթակ է միջազգային ճանաչում ունեցող գիտնականների և հայաստանյան հետազոտողների միջև կապերի հաստատման առումով: Համատեղ ջանքերի արդյունքում հավաքագրված միջոցների շնորհիվ՝ գիտնականների նոր խմբեր կձևավորվեն, որոնք կաշխատեն միջազգային մրցունակ հետազոտական նախագծերի վրա առաջիկա տարվա ընթացքում:

Երեկոյի գլխավոր բանախոս Նուբար Աֆեյանը միջոցառման ժամանակ ընդգծել է սփյուռքի կողմից Հայաստանի հրատապ կարիքների հասցեագրման գործում ուղղակի և շարունակական ներգրավվածության անհրաժեշտությունը: Աֆեյանն ամերիկյան «Մոդեռնա» (Moderna) դեղագործական և կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիրն է, ընկերություն, որը փոխեց բժշկության աշխարհը՝ ստեղծելով COVID-19-ի դեմ պատվաստանյութ: Նա 2017-ին այլ նշանավոր հայերի հետ հիմնադրել է FAST-ն ու աշխատել միջազգային փորձագետների հետ՝ մեծացնելու հիմնադրամի ներկայությունը գիտական հանրույթում: Իր ելույթում Նուբար Աֆեյանը վստահեցրել է, որ Հայաստանի առաջընթացի մեջ ամենաուշագրավ ներդրումը գիտության և տեխնոլոգիաների զարգացմամբ է հնարավոր, ինչպես նաև կրթության մեջ ներդրումների ավելացմամբ: «Ինչպես նավթը՝ որպես բնական ռեսուրս, առաջ է մղել շատ երկրներ նախորդ հարյուրամյակի ընթացքում, այնպես էլ Հայաստանի նման երկրի համար առաջընթացի լավագույն ուղիներից մեկը կրթության միջոցով մարդկային մտքի զարգացումն ու դրա կիրառությունն է՝ նորարարական լուծումներ ստեղծելու նպատակով: Գիտությունն ու տեխնոլոգիան կարող են ստեղծել նոր ռեսուրսներ այս անգամ առանց շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության»,-ասել է Նուբար Աֆեյանը:

FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանն իր երախտագիտությունն է հայտնել Advance Armenia Gala ընթրիք-դրամահավաքի բոլոր մասնակիցներին՝ նրանց առատաձեռն նվիրատվության և FAST-ի նպատակներին աջակցելու համար: Նա նշել է, որ Հայաստանի համար բեկումնային այս ժամանակաշրջանում անհրաժեշտ է միասնական ջանքերի համատեղում: «Մեր առաջին դրամահավաքն իրականություն է, որի նպատակն էր հավաքագրել անհրաժեշտ միջոցներ ADVANCE դրամաշնորհային ծրագրի ընդլայնման համար, ինչպես նաև համախմբել մարդկանց, ովքեր պատրաստ են նպաստել Հայաստանում գիտության ու տեխնոլոգիաների էկոհամակարգի ուժեղացմանը: Այս միջոցառումն ապացուցում է, որ սփյուռքը ցանկանում է մասնակցություն ունենալ նորարար Հայաստանի կերտմանը՝ հեռանկարային ու առաջադեմ կրթական ու հետազոտական ծրագրերն աջակցելու միջոցով: Մենք անչափ ուրախ էինք տեսնելու հայության համախմբումն ու զգալու այդ էներգիան, որը, հավատացած եմ, մեծ կարողություն է Հայաստանի ապագան վերափոխելու և երկարաժամկետ ազդեցություն թողնելու տեսանկյունից»,-հավելել է Արմեն Օրուջյանը:


FAST-ն իր գործունեությամբ նպաստում է Հայաստանի գիտական և տեխնոլոգիական առաջընթացին՝ ձգտելով երկիրը վերածել նորարարական կենտրոնի՝ փոխելով աշխարհի ընկալումը Հայաստանի վերաբերյալ: Իր գործունեության շուրջ հինգ տարիների ընթացքում հիմնադրամն աջակցման տարբեր ծրագրեր է իրականացրել հետազոտողների, ստարտափների համար՝ սահմանելով կրթաթոշակներ, իրականացնելով դրամաշնորհային ծրագրեր, տալով միջազգային լայն կապեր ու հնարավորություններ: FAST-ը երկարաժամկետ ինստիտուցիոնալ և ֆինանսական աջակցություն է նախատեսում ԳՏՃՄ ուղղության առաջխաղացման համար Հայաստանում և նպատակ ունի կարևոր դեր խաղալ Հայաստանի՝ մինչև 2041 թվականը համաշխարհային առաջատար նորարարական երկիր դառնալու գործում:
Հայաստանիգիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մարտի 31-ին Լոս Անջելեսի The Landmark հանդիսությունների սրահում հաջողությամբկյանքի է կոչել իր անդրանիկ դրամահավաքը՝ Advance Armenia Gala-ն,հարյուրավոր հյուրերի՝ ականավոր գիտնականների,նորարարների, ձեռներեցների, ներդրողների, ինչպես նաև կարծիքի առաջատարների մասնակցությամբ:Հիմնադրամը գերազանցել է դրամահավաքիիրնշաձողը`հավաքելով1միլիոն 400 հազար ԱՄՆդոլար, որը կուղղվի ADVANCE դրամաշնորհայինծրագրի ընդլայնմանը, որն անփոխարինելի հարթակ է միջազգայինճանաչումունեցողգիտնականներիևհայաստանյանհետազոտողներիմիջևկապերի հաստատման առումով: Համատեղ ջանքերի արդյունքում հավաքագրված միջոցների շնորհիվ՝ գիտնականներինորխմբերկձևավորվեն, որոնքկաշխատեն միջազգայինմրցունակհետազոտականնախագծերի վրա առաջիկատարվաընթացքում:
Երեկոյի գլխավորբանախոսՆուբարԱֆեյանը միջոցառման ժամանակ ընդգծել է սփյուռքի կողմից Հայաստանի հրատապ կարիքների հասցեագրման գործում ուղղակի և շարունակական ներգրավվածության անհրաժեշտությունը: Աֆեյանն ամերիկյան «Մոդեռնա» (Moderna) դեղագործականևկենսատեխնոլոգիականընկերությանհամահիմնադիրն է, ընկերություն, որը փոխեց բժշկության աշխարհը՝ստեղծելով COVID-19-ի դեմ պատվաստանյութ: Նա 2017-ին այլ նշանավոր հայերի հետ հիմնադրել է FAST-ն ու աշխատել միջազգային փորձագետների հետ՝ մեծացնելու հիմնադրամի ներկայությունը գիտական հանրույթում:Իր ելույթում Նուբար Աֆեյանը վստահեցրել է, որ Հայաստանի առաջընթացի մեջ ամենաուշագրավ ներդրումը գիտության և տեխնոլոգիաների զարգացմամբ է հնարավոր, ինչպես նաև կրթության մեջ ներդրումների ավելացմամբ: «Ինչպես նավթը՝ որպես բնական ռեսուրս, առաջ է մղել շատ երկրներնախորդ հարյուրամյակի ընթացքում, այնպես էլ Հայաստանի նման երկրի համար առաջընթացի լավագույն ուղիներից մեկը կրթության միջոցով մարդկային մտքի զարգացումն ու դրա կիրառությունն է՝ նորարարական լուծումներ ստեղծելու նպատակով: Գիտությունն ու տեխնոլոգիան կարող են ստեղծել նոր ռեսուրսներ այս անգամ առանց շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության»,-ասել է Նուբար Աֆեյանը:
FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանն իր երախտագիտությունն է հայտնել Advance Armenia Gala ընթրիք-դրամահավաքի բոլոր մասնակիցներին՝ նրանց առատաձեռն նվիրատվության և FAST-ի նպատակներին աջակցելու համար: Նա նշել է, որ Հայաստանի համար բեկումնային այս ժամանակաշրջանում անհրաժեշտ է միասնական ջանքերի համատեղում: «Մեր առաջին դրամահավաքն իրականություն է, որի նպատակն էր հավաքագրել անհրաժեշտ միջոցներ ADVANCE դրամաշնորհային ծրագրի ընդլայնման համար, ինչպես նաև համախմբել մարդկանց, ովքեր պատրաստ են նպաստել Հայաստանում գիտության ու տեխնոլոգիաների էկոհամակարգի ուժեղացմանը: Այս միջոցառումն ապացուցում է, որ սփյուռքը ցանկանում է մասնակցություն ունենալ նորարար Հայաստանի կերտմանը՝ հեռանկարային ու առաջադեմ կրթական ու հետազոտական ծրագրերն աջակցելու միջոցով: Մենք անչափ ուրախ էինք տեսնելու հայության համախմբումն ու զգալու այդ էներգիան, որը, հավատացած եմ, մեծ կարողություն է Հայաստանի ապագան վերափոխելու և երկարաժամկետ ազդեցություն թողնելու տեսանկյունից»,-հավելել է Արմեն Օրուջյանը:
FAST-ն իր գործունեությամբ նպաստում է Հայաստանի գիտական և տեխնոլոգիական առաջընթացին՝ ձգտելով երկիրը վերածել նորարարական կենտրոնի՝ փոխելով աշխարհի ընկալումը Հայաստանի վերաբերյալ: Իր գործունեության շուրջ հինգ տարիների ընթացքում հիմնադրամն աջակցման տարբեր ծրագրեր է իրականացրել հետազոտողների, ստարտափների համար՝ սահմանելով կրթաթոշակներ, իրականացնելով դրամաշնորհային ծրագրեր, տալով միջազգային լայն կապեր ու հնարավորություններ: FAST-ը երկարաժամկետ ինստիտուցիոնալ և ֆինանսական աջակցություն է նախատեսում ԳՏՃՄ ուղղության առաջխաղացման համար Հայաստանում և նպատակ ունի կարևոր դեր խաղալ Հայաստանի՝ մինչև 2041 թվականը համաշխարհային առաջատար նորարարական երկիր դառնալու գործում:
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01