Twitter-ը բաժնետերերի իրավունքների պաշտպանության ժամանակավոր պլան է ընդունել, որը հաճախ Poison Pill (թունավոր հաբ) է կոչվում, երբ միլիարդատեր Իլոն Մասկն առաջարկեց գնել ընկերությունը 43 միլիարդ դոլարով, հայտնում է CNBC-ն։ Խորհուրդը միաձայն կողմ էր քվեարկել պլանի ընդունմանը: Նոր պլանի համաձայն՝ եթե որեւէ անհատ կամ խումբ ձեռք բերի Twitter-ի ընդհանուր բաժնետոմսերի առնվազն 15 տոկոսի շահառու սեփականությունը՝ առանց խորհրդի հավանության, մյուս բաժնետերերին կթույլատրվի զեղչով լրացուցիչ բաժնետոմսեր ձեռք բերել: Պլանի ժամկետը լրանում է 2023 թվականի ապրիլի 14-ին։ Twitter-ում նշել են, որ պլանը չի խանգարի խորհրդին ընդունել գնման առաջարկը, եթե խորհուրդը համարի, որ դա բխում է ընկերության եւ դրա բաժնետերերի լավագույն շահերից: Մասկին արդեն պատկանում է Twitter-ի ավելի քան 9 տոկոսը։ Նրա բաժնետոմսերի հրապարակումից անմիջապես հետո Twitter-ի գործադիր տնօրենը հայտարարեց Մասկի՝ խորհրդի անդամ դառնալու ծրագրերի մասին: Սակայն մի քանի օր անց Մասկը փոխեց իր կուրսը եւ որոշեց, այնուամենայնիվ, չմտնել տնօրենների խորհրդի կազմ:
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02