Հռոմի Ֆրանցիսկոս պապը չորեքշաբթի անդրադարձել է օրերս Վրաստան և Ադրբեջան կատարած այցին և խոսել քրիստոնեական միասնության կարևորության մասին, հայտնում է Վատիկանի ռադիոն:
Ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ուխտավորների առաջ՝ Հռոմի պապն իր երախտագիտությունն է հայտնել կովկասյան երկրներ այցելել կարողանալու համար:
Նա իր այցը նկարագրել է որպես հունիսին Հայաստան կատարած այցի լրացում և ասել է, որ մարտահրավերների առաջ կանգնած Կովկասի երեք ժողովուրդներին այցելելով՝ նա կարողացել է բոլոր մարդկանց ուղղորդել խաղաղության և եղբայրության ճանապարհով:
Հռոմի պապը նշել է, որ Կովկասի երեք երկրներ է այցելել՝ «հաստատելու համար, որ Կաթոլիկ եկեղեցին ապրում է նրանց մեջ և ուղղորդելու այս ժողովուրդներին դեպի խաղաղություն և եղբայրություն»:
Կաթոլիկ եկեղեցու հովվապետն իր խոսքում նշել է, որ դիմելով Ադրբեջանի իշխանություններին՝ նա հույս է հայտնել, որ «կարող են գտնվել լավ լուծումներ դեռևս առկա խնդիրների համար և որ Կովկասի բոլոր ժողովուրդները կարող են ապրել խաղաղության և փոխադարձ հարգանքի պայմաններում»:
«Աստված օրհնի Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:
Հիշեցնենք, որ Հռոմի պապը Հայաստան էր այցելել 2016 թվականի հունիսին, իսկ սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին այցելել է Վրաստան և Ադրբեջան։
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02