Արցախի անկախությունը սակարկության նյութ չի կարող լինել: Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն: «Որպես կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո մեր ժողովրդով չենք կարող անտարբեր եւ լուռ մնալ, Արցախի ժողովրդին կասենք` մենք ձեզ հետ ենք: Խաղաղությունը, անկախությունը եւ արդարությունը աստվածատուր արժեքներ եւ իրավունքներ են: Ժողովրդի խաղաղությունը չի կարող սակարկության նյութ դառնալ, Արցախի ժողովուրդը հավաքաբար հաստատել եւ ամրապնդել է իր անկախությունը այն հողի վրա, ուր դարեր շարունակ ապրել եւ ստղծագործել է: Այսօր Հայաստանը հույժ տագնապների դիմաց գտնվի եւ մեր սպասումն է, որ Հայաստանի պատասխանատուները, Հայաստանի ժողովուրդը, ինչպես Արցախի ժողովուրդը կարողանան իր հավաքական կամքը հաստատել ամուր կերպով` ասելով, որ ազգի ազատ ապրելու կամքը, խաղաղ ապրելու իրավունքը չի կարելի այսպես կոչված աշխարհաքաղաքական պայմաների լույսի տակ թեական դարձնել »,-ասել է նա: Նշենք, որ Արցախի շուրջ ծավալված իրադաձություններին Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի իր պատգամում անդրադարձել է նաեւ Հայաստանի կաթողիկոսը եւ ասել, որ պիտի ճանաչվի Արցախի ազատ ու անկախ ապրելու իրավունքը:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01