ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱԱՐԵՎՄՏՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀԱՄԱԽՈՀՆԵՐԻՆ
2018 թվականի հեղաշրջումից առաջ, նախկին իշխանությունների կողմից այսպես կոչված ընդիմադիր որևէ ակտիվիստի նկատմամբ ամենափոքր ուժ կիրառելու դեպքում, ԱՄՆ դեսպանատան և արևմտյան բոլոր կառույցների կողմից, միանգամից, հնչում էին իշխանությանը դատապարտող հայտարարություններ։ Վերջին 4 տարիների ընթացքում, ԱՄՆ դեսպանատունը և բոլոր մյուս արևմտյան կառույցները աչք էին փակում Նիկոլ Փաշինյանի բոլոր տեսակի ապօրինությունների վրա։ Հետևաբար համարում ենք, որ իշխանության վերջին 4 տարիների ապօրինություններն ու հանձագործություններն ուղղակիորեն ուղղորդվել և խրախուսվել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և մյուս արևմտյան կառույցների կողմից։ Այսօր, Երևանի Ազատության հրապարկում, ՀՀ ոստիկանությունը չարդարացված ուժ կիրառեց ցուցարարների նկատմամբ։ Եվ կրկին, Արևմտյան երկրների դեսպանատները և այսպես կոչված իրավապաշտպան կառույցները լուռ են։ Արդեն տևական ժամանակ է, ինչ ԱՄՆ ֆինանսավորմամբ, ՀՀ ոստիկանությունում իրականացվում են այսպես կոչված բարեփոխումներ։ ԱՄՆ ֆինանսավորմամբ Հայաստանում ներդրվում է պարեկային նոր ծառայության համակարգ։ 2022 թվականի ապրիլի 16-ին Գյումրիյում և Վանաձորում Փաշինյանը մասնակցել է Պարեկային ծառայության Շիրակի և Լոռու մարզերի ստորաբաժանման աշխատանքների մեկնարկին նվիրված միջոցառումներին։ Այդ միջոցառումներին մասնակցել են նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանի հետ, անհապաղ, այսպես կոչված խաղաղության պայմանագիր կնքելու, Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու և Արցախը հայաթափելու գործընթացները փորձ է արվում իրականություն դարձնել ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պատվերով և իրենց աշխարհաքաղաքական շահերից ելնելով, ապա ունենք բոլոր հիմքերը մտածելու, որ ԱՄՆ կողմից ՀՀ ոստիկանության բարեփոխումների ֆինանսավորումն հետապնդում է ՀՀ ոստիկանության ղեկավարության հավատարմությունը շահելու և ՀՀ ոստիկանության ղեկավարությանը, Արցախի վերջնական կորստի և հայաթափմանն ուղղված գործընթացների դեմ ընդվզողների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու քարտ բլանշ տալու նպատակ։ Ելնելով վերոգրյալից դիմում ենք հակաարևմտյան ճակատում գործող մեր բոլոր համախոհներին պատրաստ լինել ակտիվ գործողությունների, թե համացանցում և նաև փողոցային ակցիաներում։ Եթե ՀՀ ոստիկանությունը շարունակի կոպիտ և բիրտ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ, ապա մենք կունենանք բոլոր հիմքերը համարելու, որ դա ԱՄՆ դեսպանատնից եկող ուղիղ հրահանգ է և Հայաստանում կսկսենք անզիջում հակաամերիկյան շարժում՝ մեր փողոցային ցույցերը տեղափոխելով ԱՄՆ դեսպանատան և այլ արևմտյան կառույցների մոտ։
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02