Որոշիչ ազդակը, որ մեզ բերել է այս քայլին, Արցախի ԱԺ հայտնի հայտարարություն է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, Ազատության հրապարակում NEWS.am-ի հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմի մասնակից, հացադուլ հայտարարած Արթուր Ավագյանը: Նրա հետ հացադուլ է սկսել նաեւ պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը:
«Մինչ այդ եղել են մտահոգություններ, հայտարարություններ, բայց, կարծում ենք, որ ամենաազդեցիկն իր նշանակությամբ ու ծավալներով այդ հայտարարությունն է»,- ասաց նա՝ հավելելով, որ այն շատ լուրջ հայտարարություն է ու դրան պետք է արձագանքել համարժեք։ «Բավարար չէ միայն մտահոգությունները կիսել ընկերների հետ, փաբերում այդ մասին դատողություններ անել, ֆեյսբուքում դատավորի պատմուճանը հագնել, սրան դատել, նրան դատել և գնալ քնել»,- նշեց Արթուրը։ Նրա խոսքով, իրենց այս քայլը հիմնականում ուղղված է երիտասարդությանը, առանց բացառելու մնացած հայրենակիցներին, ովքեր մտահոգ են, քանի որ ունեն մեծ պոտենցիալ, ինտելեկտ, բայց այդ ուժն այս պահին պարզապես անդորրության է տրված։ «Հայրենասիրությունը, հայրենիքը բացարձակ արժեք է։ Մենք մարմնավորում ենք այդ մտահոգությունը, այն հետևանքը ու արդյունքը, որ կարող է լինել այս ամեն ինչի վերջում, լինելու է պատմության այն վատ կրկնությունը, որ մենք ունեցել ենք և ազգային ինքնության շատ լուրջ խնդիր է լինելու»,- ասաց Արթուրը՝ հավելելով, որ այն, ինչ իրենք անում են, ակցիա չէ, ռեակցիա է, չեն պատրաստվում ինչ-որ աշխարհաքաղաքական գնահատականներ տալ, ով է սխալ, ով ճիշտ, այլ ասում են կա արարք և այդ արարքին պետք է արիական պատասխան տալ։ Նվեր Կիրակոսյանը նախ խնդրեց, որ քիչ շահարկել իրենց՝ պատերազմի մասնակից լինելը, ինչն իրեն միայն բարոյական իրավունք է տալիս ինչ-որ հարցերի շուրջ բարձրաձայնել իր դիրքորոշումը.
«Եկեք խոսենք՝ որպես մտահոգության մարմնավում։ Մենք հացադուլ ենք հայտարարել, որն ուղղված է երիտասարդությանը։ Իմաստն այն է, որ թմբիրից դուրս գան։ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին պետք է լինի համարժեք ռեակցիա։ Մեր կարծիքով, իրավիճակը ծայրահեղ է»։
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02