Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից հիմնած Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի բազային կուրսի ընդունելությունն այսօրվանից մեկնարկել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Վերջինս նշեց, որ կարևորելով հասարակության, երիտասարդ կադրերի մասնագիտական հմտությունների բարձրացմանն ուղղված անհրաժեշտությունը՝ ՀՀԿ-ն քաղաքական դպրոց բացելու որոշում կայացրեց:
Աշոտյանը նշեց, որ իրենք համապատասխան նախաձեռնող խմբի հետ աշխատել են ուսումնական ծրագրի, դասախոսների ցանկի վրա և այսօրվանից հայտարարում են դպրոցի հոսքերից մեկի՝ հիմնարար, բազային հոսքի ընդունելություն, որը կտևի մինչև հոկտեմբերի 20-ը:
«Քաղաքական դպրոցներ ունեն բազմաթիվ կուսակցություններ, որոնց նպատակը կուսակցական կադրերի վերապատրաստումն է: Բայց ինչպես մնացած դպրոցների պարագայում, այնպես էլ ՀՀԿ-ի, դպրոցում չեն ուսանելու միայն ՀՀԿ-ականներ: Այն բաց է լինելու բոլորի համար՝ անկախ քաղաքական պատկանալությունից: Դասախոսական կազմը ևս՝ չի ունենա քաղաքական պատկանելիություն: Կդասավանդեն ոչ միայն ՀՀԿ-ական քաղաքական գործիչներ, այլև՝ այլ դաշտից անձինք, փորձագետներ, ակադեմիական շրջանակների դասախոսներ նաև արտասահմանից հրավիրված մարդիկ»,- մանրամասնեց ՀՀԿ փոխնախագահը:
Աշոտյանը փոխանցեց, որ քաղաքական դպրոցում կարող են ուսանել 20-40 տարեկան անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն կամ դրա ստացման ճանապարհին են:
Ընդունելության համար, նրա խոսքով, հարկավոր է բացի փաստաթղթերից ուղարկել նաև մոտիվացիոն նամակ, որից հետո դիմորդը կհրավիրվի բանավոր հարցազրույցի: Աշոտյանը շեշտեց, որ ուսումն անվճար է լինելու՝ ՀՀԿ-ի հաշվին:
Դասերը մեկնարկելու են նոյեմբերին, ավարտվելու են փետրվարին՝ շաբաթական երեք անգամ, երկուսուկես ժամ տևողությամբ:
Թե ովքեր են դասավանդելու դպրոցում Աշոտյանը չակերտները չբացեց:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02