78 տարեկանում մահացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության նախկին տնօրեն Վյաչեսլավ Տրուբնիկովը։ Այս մասին հայտնել է ԱՀԾ-ի մամուլի բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայությունը ցավով հայտնում է, որ 2022 թվականի ապրիլի 18-ին մահացել է Ռուսաստանի հերոս, բանակի պաշտոնաթող գեներալ, ԱՀԾ-ի վետերան Վյաչեսլավ Իվանովիչ Տրուբնիկովը։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարությունն ու անձնակազմը իրենց անկեղծ ցավակցություններն են հայտնում Վյաչեսլավ Իվանովիչի ընտանիքին եւ ընկերներին։ Նրա վառ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում»,- ասել է Իվանովը։ Վյաչեսլավ Տրուբնիկովը ծնվել է 1944 թվականի ապրիլի 25-ին՝ Իրկուտսկում, բանվորական ընտանիքում։ 1967 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը՝ ստանալով արեւելյան երկրներում ռեֆերենտի դիպլոմ։ ՄԳԻՄՕ-ն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Արտաքին հետախուզության ծառայությունում, որտեղ աշխատել է ավելի քան 30 տարի։ Տրուբնիկովին երկարաժամկետ գործուղումների են ուղարկել Հնդկաստան եւ Բանգլադեշ։ 1990 թվականից գլխավորել է Կենտրոնական հետախուզական ապարատի ստորաբաժանումներից մեկը եւ շուտով նշանակվել ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության տնօրենի առաջին տեղակալ։ 1996 թվականի հունվարին Վյաչեսլավ Տրուբնիկովը դարձել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար։ Հատուկ ծառայություններից Վյաչեսլավ Իվանովիչը հեռացել է 2000 թվականի հունիսին՝ նա նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ եւ դարձել նախագահի հատուկ ներկայացուցիչը (դաշնային նախարարի կոչումով) ԱՊՀ երկրներում։ 2000-2004 թվականներին եղել է ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ 2004-2009 թվականներին Տրուբնիկովը զբաղեցրել է Հնդկաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը։
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02