Համախմբման անդամներն ապրիլի 25-ին Համալսարանական պուրակում հանրային քննարկում անցկացրին Հայաստանի և Արցախի առաջ ծառացած խնդիրների, իշխանությունների վարած կործանարար քաղաքականության մասին։ Մենուա Սողոմոնյանն իր խոսքում նշեց, որ իրավիճակն այս պահին կրիտիկական է, քննարկումները նրա համար են, որ փորձեն տալ մի շարք հարցերի պատասխաններ, հանրությունից ստանալ հարցեր, դիտարկումներ, կարծիքներ: Այնուհետև նա խոսեց առաջիկա մի քանի կարևոր քայլերի մասին:
«Առաջին հերթին ներկայիս իշխանությունները պետք է հեռացվեն, և պետք է ձևավորվի պրոֆեսիոնալների ժամանակավոր կառավարություն, որն իր առաջ հստակ գործողություններ կդնի: Հետագա քայլերը վերաբերում են հետևյալին, որ առաջին հերթին պետք է կտրուկ քայլերով բարձրացնել բանակի պաշտպանողականությունը, վերականգնել բարոյահոգեբանական մթնոլորտը: Արտաքին սպառնալիքները կանխել դիվանագիտական ճիշտ ռազմավարությամբ, երրորդ հերթին երաշխավորել տնտեսական ազատությունները և սոցիալական արդարությունը, որ ոչ մի քրեական խումբ չառիթավորվի, որ երկրում այսպիսի իրավիճակ է ստեղծվել, չորրորդ՝ մեկ տարվա ընթացքում ապահովել արդար խորհրդարանական ընտրություններ: Կարևոր նկատառում՝ ժամանակավոր կառավարության մաս չի կարող կազմել Հայաստանը ղեկավարած ոչ մի նախկին պաշտոնյա: Այսօր գործող իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե իրենք խաղաղություն են ապահովում, իսկ իրենց դեմ խոսողները մոտեցնում են պատերազմը, մասնավորպես խոսք է գնում, որ հայ-թուրքական հարաբերություններում հիմա տարվող ուղեգիծը շատ ճիշտ է, դրանով կառավարվում է թշնամանքը, իսկ եթե ուղեգծից շեղվում ենք, ապա մեծացնում ենք պատերազմի վտանգը: Ես կասեմ՝ հակառակը: Ներկայիս այդ ուղեգիծը ոչ մի կապ չունի արտաքին սպառնալիքները հավասարակշռելու հետ, դա մեկ փաթեթով հաշտեցման պայմանագիր է»,- ասաց Մենուա Սողոմոնյանը՝ հավելելով, որ ռիսկային է հիմա, քանի որ դեռևս այդ ռիսկերը չկառավարվող են:
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02