ՌԴ նախագահի՝ Թուրքիա այցի ընթացքում սպասվում է փաստաթղթերի ստորագրում: Խոսք կարող է գնալ էներգետիկայի, քաղաքական հարցերի և ահաբեկչության դեմ պայքարի մասին: Այդ մասին հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Իլյաս Ումախանովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին կայցելի Թուրքիա, որտեղ բանակցություններ կվարի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և հանդես կգա Ստամբուլում անցկացվող Համաշխարհային էներգետիկ համաժողովին:
Նա նշել է, որ «առաջին դեմքի ցանկացած միջպետական այց հսկայական նշանակություն ունի հարաբերություններին նոր որակ ու նոր խթան հաղորդելու համար»:
«Ինչ վերաբերում է Թուրքիային, դա կրկնակի ակտուալ է: Մենք գիտենք մեր ոչ վաղ անցյալում ցավալի էջերի մասին: Մեր պետությունների միջև հարաբերությունների վստահելի բնույթը, առևտրա-տնտեսական, քաղաքական մարդասիրական կապերն ամբողջ ծավալով վերականգնելու համար ժամանակ է հարկավոր: Այդ ժամանակը կրճատել, որպեսզի մոտենանք մեր փոխհարաբերությունների այն գագաթնակետին, որը եղել է 2-3 տարի առաջ, կարող են միայն մեր երկրների նախագահները»,- հավելել է Ումախանովը:
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները վատացել էին 2015 թվականի նոյեմբերին, երբ թուրքական կործանիչները խոցել էին ռուսական ռմբակոծիչը: Դրանից հետո Պուտինը տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ: Ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ափսոսանք էր հայտնել և ներողություն էր խնդրել անցած աշնանը կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի համար:
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02