«Ինքը մի կետով չի դատվելու։ Պետք է ճանաչվի միջազգային մարդասպան, պետական դավաճան, հայրենադավ, թուրքերի հետ համագործակցող»,- այսօր գլխավոր դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։ Զոհվածի մայրը հայտարարեց՝ իր խոսքերի տերն է, փաստեր ունի, զոհված զինծառայողների ծնողներն էլ կօգնեն իրեն փաստահավաք գործում։
«Պետք է աշխարհի տարբեր երկրներից մենք լրագրողներ, մասնագետներ հրավիրենք, որպեսզի ցույց տանք, որ նա միջազգային հանցագործ է։ Ամեն ինչ արել է կանխամտածված։ Ես կորցնելու բան չունեմ, հանցագործներին պետք է դատել, ինչպես ասված է ռուսական հայտնի ֆիլմում «вор должен сидеть в тюрьме»: Ես իմ որդու, Արցախի իրավապաշտպանն եմ»,-ասաց Արցախի հերոսի մայրը։ Տիկին Լիդան Նիկոլ Փաշինյանի հետագա քայլերի վերաբերյալ իր վարկածն ունի։ «Զգուշացնում եմ՝ ինքը կարող է փախչել Բաքու, Ստամբուլ։ Կարող է կանչի իր եղբայրներին՝ Էրդողանին, Ալիևին, ասի, եղբայրներ, մեռնում եմ, եկեք օգնության։ Երրորդը՝ կարող է զորքը հանի, կամ էլ քաղաքացիական պատերազմ հրահրի էն զոմբիների ու մեր միջև։ Զգուշացեք ծնողներ, զգուշավեք, քաղաքացիներ։ Հանցագործն ամեն ինչ ընդունակ է։ Տառապանքս փորձ ունի, գիտեմ»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները գլխավոր դատախազությունից, հակակոռուպցիոն կոմիտեից պահանջում են քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ։
Աղբյուր` Panorama.am
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01