«Ազատագրական շարժումը» տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Ապօրինի սահմանագծման և սահմանազատման փաստաթուղթ ստորագրելը կանխելու համար 2021թ. նոյեմբերի 22-ից տարբեր անհատների, հասարակական միավորների և կուսակցությունների մասնակցությամբ ձևավորվել է «Ազատագրական շարժումը»: Բողոքի ակցիաներ կազմակերպելուց հետո Ազատագրական շարժումը 2022թ. նոյեմբերի 27-ին պահանջել է ՀՀ նախագահի և վարչապետի պաշտոնները զբաղեցրած անձանց հրաժարականները: 2022թ. փետրվարի 25-ից Ազատագրական շարժման կողմից օրական մի քանի ժամով Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի ընդամենը մեկ կետում նախաձեռնվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի ստորագրահավաքը, որին այս պահի դրությամբ միացել է արդեն 21327 (քսանմեկ հազար երեք հարյուր քսանյոթ) գաղափարակից: 2022թ. ապրիլի 19-ին Ազատագրական շարժումը ողջունել էր խորհրդարանական և առհասարակ ընդդիմադիր ուժերին՝ վերջապես ապակենտրոն պայքար սկսելու համար: Միևնույն ժամանակ հույս էր տածել, որ ընդդիմադիր դաշտում գործող ուժերն այս անգամ վճռական կգտնվեն ընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին: 2022թ. ապրիլի 26-ից Ազատագրական շարժման անդամներն իրականացրել են բողոքի ամենօրյա ակցիաներ հետևյալ խորագրերով՝ 1) «Ազատագրում ներքին և արտաքին թշնամուց» -26.04.2022թ. 2) «Ազատագրում այլասերումից»- 27.04.2022թ. 3) «Ազատագրում պառակտվածությունից»-28.04.2022թ. 4) «Ազատագրում ստից և ստախոսներից»- 29.04.2022թ. 5) «Ազատագրում վախերից և վախկոտությունից»-30.04.2022թ.: «Ազատագրական շարժումը» կոչ է անում արժանապատիվ հայրենակիցներին, այդ թվում՝ ստորագրահավաքին միացած 21327 գաղափարակիցներին, մասնակցել 2022 թվականի մայիսի 1-ին ժամը 16:00-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում (Օպերայի հարևանությամբ) հրավիրված համընդհանուր հանրահավաքին: Վերջապես պետք է հասկանալ, որ չկա որևէ անձնական, խմբային և նույնիսկ կուսակցական շահ, որը կարելի է վեր դասել ընդհանուր հայրենիքի և ազգային շահերից: Հետևաբար` առանց համազգային համախմբման դժվար է ազատագրվել այս «թուրքական լծից»: «Ազատագրական շարժման» համակարգող խորհուրդը դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 28-ին հրապարակած ռազմավարության մեջ սահմանել էր, որ այս թուրքահպատակ իշխանություններից ազատվելու նպատակով պատրաստ է համագործակցել բոլոր ազգային-պետական մտածողություն ունեցող ընդդիմադիր ուժերի հետ:
10:13
09:42
09:38
09:22
10:50
10:25
10:10
16:29
16:12
15:48
15:34
15:05
14:13
13:58
13:56
13:44
13:23
13:05
12:46
12:44
10:25 16.08.26
10:10 16.08.26
10:50 16.08.26
09:38 17.08.26
09:42 17.08.26
09:22 17.08.26
10:13 17.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02