Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին՝ ապրիլի 30-ին, Էջմիածնում՝ խարույկի շուրջ, հանդիպում է ունեցել «Դիմադրություն» շարժման շրջանակում Սարդարապատից քայլերթով Երեւան եկող խմբի հետ։ Ստորեւ ներկայացնում ենք այդ հանդիպումից հատվածներ՝ «Վերջին հանդիպումներիս ընթացքում ինձ մի բան են շատ ասում՝ հույս կա՞ որ մի բան կարող ենք շտկել։ Ես վերհիշեցի երեւի թե ամենածանր ժամանակահատվածը Արցախում՝ 1992 թվականի հունիս-հուլիս ամիսն էր՝ Շահումյանի, Մարտակերտի կորուստներից հետո։ Այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ուղիղ կեսը կորցրած էր։ Հույս չկար մարդկանց մոտ, բայց ամենից վատ բանն է հույսը կորցնելը, եւ երկրորդ ամենավատ բանն է, երբ չես փորձում վիճակ փոխել։ Այն ժամանակ, երբ ստեղծվեց Պետական պաշտպանության կոմիտեն, շատերին թվում էր, թե ես գիտեմ, թե ինչ պետք է անեմ։ Ճիշտն ասած՝ չգիտեի, բայց վերցրել եմ ինձ վրա, եւ շատ արագ իրավիճակ փոխեցինք։ Կարեւորը վճռականությունն է, պարտվողական հոգեբանությունը գլխիցդ հանելը, հասկանալը, որ այլ ելք չկա։ Այն ժամանակ այնպես չէր, որ շատ բարեկամներ ունեինք, բայց հենց մենք ոտքի կանգնեցինք լավ բարեկամներն էլ հայտնվեցին։ Պարզվեց, որ հարգանքի մի մակարդակ կա, որին հենց հասնում ես լիքը բարեկամներ ես ձեռք բերում։ Հենց դու քեզ չես հարգում ու չես հավատում, բարեկամներ ես կորցնում։ Հիմա այս ճանապարհով առաջ գնալու իրավունք մենք չունենք։ Պետք է ցույց տանք, որ ազգ ենք»։
...
«Ինձ շատ են հարցնում, թե ինչ կարելի է փոխել Արցախի եւ Հայաստանի հետ կապված։ Շատ բան է կարելի փոխել, եւ առաջնահերթ գլխում է պետք փոխել, գլխումդ փոխեցիր՝ ամեն ինչ կգա։ Եվ խոսքը պատերազմի մասին չէ, այլ խաղաղության, բայց արժանապատիվ խաղաղության։ Այն խաղաղությունը, որը մեզ են առաջարկում, ավելի մեծ կորուստների է բերում»։
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02