Այս պահից սկսած Ֆրանսիայի հրապարակը ժողովրդինն է, այս պահից սկսած Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է։ Այս մասին մայիսի 1–ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մեծ հանրահավաքին ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
«Այսօր մենք անցկացնելու ենք այս հրապարակում, քիչ հետո կտեղադրենք վրաններ, եւ համապատասխան միջոցներ, որպեսզի գիշերը կարողանանք այստեղ անցկացնել։ Մայիսի 2-ին ժամը 08։30–ից սկսած մենք սկսում ենք մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ։ Վաղը 08։30–ից սկսում ենք սրանց իշխանազրկելու պրոցեսը. սա իշխանազավթում չէ, սա ՀՀ արժանապատիվ քաղաքացիների սահմանադրական իրավունքն է, դուրս գալ պայքարի ու թրքահպատակ իշխանությանը հեռացնել հանուն Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի»,– հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։ Նա նշեց, որ վաղը Հանրապետության բազմաթիվ փողոցներ փակ են լինելու։
«Կենտրոն համայնքում որեւէ մեքենայի շարժ չպետք է լինի, կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ուսանողներին վաղվանից սկսել դասադուլ եւ գործադուլ։ Ես ներողություն եմ խնդրում այն քաղաքացիներից, ում անհարմարություն ենք պատճառելու, բայց օրերի հարց է, առաջիկա օրերին պետք է նեղվենք, տանջվենք, զրկանքներ կրենք, բաժիններում հայտնվենք, բայց դա շատ կարճ է տեւելու, դրանից հետո Հայաստանում լինելու է համերաշխություն, արդարություն, ազատություն, միասնություն»,– ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02