Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին գրավի դիմաց կալանքից ազատելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ «Սա Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործն է, իսկ այս գործով, հասկանում եմ, դատավորին կպատժեին, եթե ազատ արձակեր։ Այսօր մենք կրկին գործ ունեցանք «չարդարադատության» հետ, ինչն իրականացվեց Մնացական Մարտիրոսյանի միջոցով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աղվան Հովսեփյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։
Նա նշեց, որ կբողոքարկեն դատարանի որոշում, թեև վերաքննիչ դատարանից էլ մեծ հավով հույսեր չկան։
«Մենք նշել ենք՝ մեր նպատակն է նեպետական ատյաններում հասնել արդարության, եթե չլինի, միանշանակ Եվրոպական դատարան կդիմենք, որտեղ այս աղաղակող, խայտառակ խախտումները, վստահ եմ, որ կարձանագրվեն»,- ասաց Ե.Սարգսյանը։
Դատարանի որոշման հրապարակումից հետո պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը գրել է. «Սասուն Խաչատրյան կարող ես արտաշնչել Աղվան Հովսեփյանի կալանքը մնաց անփոփոխ»։ Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02