Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների մեծ մասը ենթարկվել է վանդալիզմի կամ ոչնչացվել։ «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Արցախում մայիսի 9-ին նշում են Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրը: 24 արցախցիներ դարձան Խորհրդային Միության հերոսներ, իսկ նրանցից երկուսը՝ լեգենդար օդաչու, ծնունդով Շուշիից Նելսոն Ստեփանյանը և Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը կրկնակի արժանացան այդ կոչմանը: Յոթ արցախցիներ դարձան բոլոր երեք աստիճանների Փառքի շքանշանի ասպետ: 1943 թվականին Փառքի շքանշանով պարգևատրված առաջին խորհրդային զինվորներից մեկը դարձավ նաև ղարաբաղցի, ծնունդով Ներքին Սզնեք գյուղից Գևորգ Իսրայելյանը (Փառքի շքանշանի լրիվ ասպետ դարձավ 1945 թվականի մարտին): Սակայն, 2020թ. սեպտեմբերի 27-ի ադրբեջանական ագրեսիայից հետո և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ՝ նույն թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքներով 5000 հայկական հուշարձաններ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին (այդ թվում և խորհրդային ժամանակների), մնացին Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում: Այդ հուշարձանների ճնշող մեծամասնությունը ենթարկվել է վանդալիզմի և ոչնչացվել »,- գրել է Բեգլարյանը:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56