ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը մերժելն անհեթեթություն էր։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փիլոյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։
«Որոշումը դեռեւս չեմ ստացել, բայց կարծում եմ՝ բավականին անհեթեթ որոշում էր։ Իրավապահները գտնում են, որ կարող է անօրինական ազդեցություն ունենալ գործով անցնող այլ անձանց նկատմամբ, ինչը հնարավոր չէ։ Նրանք, ովքեր նման ցուցմունքներ են տվել, այդ ցուցմունքների արժեքն իրենց ազատության մեջ մնալն է։ Կարծում եմ՝ Փիլոյանը չի կարող ազդեցություն ունենալ ոչ դատախազության, ոչ էլ քննչական մարմինների վրա»,- նշեց փաստաբանը։ Նա ասաց, որ վճռաբեկ բողոքը դեռեւս չեն պատրաստվում ներկայացնել։ Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, Փիլոյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաեւ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու եւ այլ չարաշահումների վերաբերյալ: Քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերը նշված ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաեւ ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Պարզվել է, որ ԱԻ նախարար Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք: Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը)։
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27