ԵՄ-ն ցանկանում է ավելի խոշոր խաղացող դառնալ Ասիայում։ Այս մասին հայտարարվել է Տոկիոյում ԵՄ-Ճապոնիա գագաթաժողովից հետո Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի մասնակցությամբ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է Reuters-ը։ Եռյակը նշել է, որ իրենք կշարունակեն բանակցությունները Ռուսաստանի դեմ իրենց գործընկերությունն առավելագույնի հասցնելու ուղիների շուրջ՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան եւ օգնությունը: Միշելն ու ֆոն դեր Լյայենն ասել են, որ իրենց հայտնի է Ասիայում տարածաշրջանային լարվածության եւ այն մասին, որ ԵՄ-ն ցանկանում է եւ պետք է ավելի կարեւոր դեր խաղա։ «Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը ծաղկուն տարածաշրջան է: Դա նաեւ լարվածության թատերաբեմ է»,- ասել է ֆոն դեր Լյայենը։ «Վերցրեք իրավիճակը Արեւելյան եւ Հարավչինական ծովերում եւ մշտական սպառնալիքը ԿԺԴՀ-ի (Հյուսիսային Կորեա) կողմից: Եվրամիությունը ցանկանում է ավելի ակտիվ դեր խաղալ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Մենք ուզում ենք ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել մի տարածաշրջանում, որն այդքան կարեւոր է մեր բարգավաճման համար»: Նրանք նախազգուշացրել են Ռուսաստանի հետ Չինաստանի սերտ հարաբերությունների մասին եւ դատապարտել աշխարհի ցանկացած տարածաշրջանում ստատուս-քվոն փոխելու միակողմանի քայլերը: «Ուկրաինայում մեր համագործակցությունը որոշիչ նշանակություն ունի, բայց այն նաեւ կարեւոր է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, եւ մենք նաեւ ցանկանում ենք խորացնել մեր խորհրդակցությունները ավելի վճռական Չինաստանի վերաբերյալ»,- ասել է Միշելը: «Մենք կարծում ենք, որ Չինաստանը պետք է պաշտպանի բազմակողմ համակարգը»։ Ե՛վ Միշելը, եւ՛ ֆոն դեր Լյայենը ողջունել են Ճապոնիայի մասնակցությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: «Մենք ողջունում ենք Ճապոնիայի ավելի ու ավելի կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է ֆոն դեր Լյայենը: Սակայն Ճապոնիան մեծապես կախված է էներգակիրների ներմուծումից, այդ թվում՝ Ռուսաստանից գնումներից: Կիսիդան անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Ճապոնիան «սկզբունքորեն» կարգելի ռուսական նավթը, սակայն հրաժարվում է մասնակցել որոշ նախագծերի:
13:19
13:15
13:13
13:08
17:15
17:15
13:34
13:31
13:22
12:57
11:08
11:05
10:58
10:35
10:25
13:03
11:22
11:07
11:51
11:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02