Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ իր երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի «եկող շաբաթվա կեսին»։
«Եթե լինի խորհրդարանի որոշումը, ապա մենք դա կանենք հաջորդ շաբաթվա կեսին։ Նույն ժամկետները դիտարկում է նաև Շվեդիան»,- ասել է նախարարը ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու ժամկետների մասին։
Նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ֆինլանդիան ջերմորեն կընդունվի ՆԱՏՕ-ում, եթե որոշի դիմել դաշինքին միանալու համար:
«Եթե Ֆինլանդիան որոշի դիմել, ապա նրան ջերմորեն կընդունեն ՆԱՏՕ-ում, և ընդունման գործընթացը հարթ և արագ կլինի», - մեջբերում է Reuters-ը նրա խոսքերը:
Ստոլտենբերգը նշել է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է և կարևոր ներդրում ունի եվրատլանտյան անվտանգության ապահովման գործում։
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն և վարչապետ Սաննա Մարինը հինգշաբթի հրապարակված համատեղ հայտարարության մեջ ասել են, որ Ֆինլանդիան պետք է հնարավորինս շուտ դիմի ՆԱՏՕ-ին միանալու համար: Սպասվում է, որ պաշտոնական որոշումը կկայացվի կիրակի՝ մայիսի 15-ին։
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն այս առնչությամբ հայտարարել է, որ Ռուսաստանը ստիպված կլինի ռազմատեխնիկական բնույթի պատասխան քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու իր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները՝ ի պատասխան Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությանը ՆԱՏՕ-ին։
«Ռուսական կողմը բազմիցս նշել է, որ իր ազգային անվտանգության ապահովման ուղիների ընտրությունը Ֆինլանդիայի իշխանություններին ու ժողովրդինն է։ Սակայն Հելսինկին պետք է իրեն հաշիվ տա նման քայլի պատասխանատվության ու հետևանքների հարցում», - ընդգծվում է հայտարարության մեջ։
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
09:02
17:24
17:22
17:05
16:44
16:35
16:14
17:02 03.11.26
19:00 03.11.26
20:03 03.11.26
19:55 03.11.26
20:10 03.11.26
08:48 04.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02