Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՆԱՏՕ-ին անդամակցելու Հելսինկիի պլանները եւ իրավիճակն Ուկրաինայում, շաբաթ օրը հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Մտքերի անկեղծ փոխանակում է տեղի ունեցել Ֆինլանդիայի ղեկավարության՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հայտարարված մտադրության կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի Դաշնության նախագահն ընդգծել է, որ «ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի, քանի որ Ֆինլանդիայի անվտանգությանը սպառնացող վտանգներ չկան»։ «Երկրի արտաքին քաղաքականության նման փոփոխությունը կարող է բացասաբար ազդել ռուս-ֆիննական հարաբերությունների վրա, որոնք երկար տարիներ կառուցվել են բարիդրացիության եւ գործընկերային համագործակցության ոգով եւ փոխշահավետ բնույթ են կրել»,- ասել է ՌԴ նախագահը: Ուկրաինայում իրավիճակի քննարկման ժամանակ Պուտինը, «մասնավորապես, կիսվել է իր գնահատականներով Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ բանակցային գործընթացի վիճակի մասին, որը փաստացի կասեցվել է Կիեւի կողմից, որը շահագրգռված չէ լուրջ եւ կառուցողական երկխոսությամբ», տեղեկացնում է մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել ֆիննական կողմի նախաձեռնությամբ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02