«Այսօր դուք տասնյակ հազարներով ներկա գտնվելով այստեղ՝ ևս մեկ անգամ հաստատեցիք, որ վաչապետի աթոռ զբաղեցնող անձը հայ ժողովրդի և Հայաստանի անունից բանակցություններ վարելու որևէ մանդատ չունի»,-«Դիմադրության» շարժման հանրահավաքում հայտնեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: Նա ասաց, որ Ադրբեջանի 5 առաջարկներին հայկական կողմի ներկայացրած 6 առաջարկները ոչինչ չասող, դիվանագիտորեն սխալ ձևակերպած և հայ ժողովրդի շահերից չբխող առաջարկներ են, որոնք Ֆրանսիայի հրապարակում գտնվողները ամբողջությամբ մերժում են: Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ իրական, արժանապատվության հասնելու ընդդիմության րմոտեցումներն հստակ են և ընթերցեց դրանք. «44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանին մարտավարական առումով անհրաժեշտ է՝ -զերծ մնալ շտապողական, վտանգավոր և ճակատագրական կտրուկ քայլերից՝ մինչև աշխարհաքաղաքական տագնապալի իրավիճակի հարաբերական կայունացումը և հստակեցումը, -ձևավորել անվտանգային այնպիսի մթնոլորտ, որը կանխատեսելի և ընկալելի կլինի ռազմավարական դաշնակցի և տարածաշրջանային ու միջազգային այլ կարևոր գործընկերների համար՝ նոր աշխարհակարգի ստեղծման պայմաններում անվտանգային հայանպաստ մեխանիզմերի ապահովման նպատակով, -ռազմական, ռազմաարդյունաբերական տեխնոլոգիական, տնտեսական և ենթակառուցվածքային բոլոր ուղղություններով անհապաղ մշակել և կյանքի կոչել հեռանկարային և ռազմավարական հայեցակարգ, -համախմբել համայն հայության ողջ ներուժը և սփյուռքը պետք է դառնա մասնակիցն ու պատասխանատուն համահայկական օրակարգի խնդիրների կենսագործման համար»: Սաղաթելյանի փոխանցմամբ՝ ընդդիմությունը համոզված է, որ իրական խաղաղության, հաշտեցման և համագոյակցության ապահովմանը պետք է անպայմանորեն նախորդեն չլուծված խնդիրների վերաբերյալ փոխհամաձայնությունները: «Ուստի Հայաստանը պետք է առաջարկի հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգը բաժանել երկու փուլի՝ հարաբերությունների կարգավորման սկզբունքների հստակեցում ու համաձայնեցում և բուն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ, անհրաժեշտության դեպքում՝ պայմանագրի կնքում»,-հայտարարեց ընդդիմության ներկայացուցիչը և, հիշեցնելով, որ ընդդիմությունը միշտ էլ կողմ է եղել խախաղությանը՝ հայտարարեց, թե այն չպետք է լինի հայրենազրկման, հայ ժողովրդի կենսական շահերի զիջման գնով, այլ պետք է լինի արժանապատիվ խաղաղություն: Նա ասաց, որ հայանպաստ դիրքերից հանդես եկող նոր իշխանությունը կարևոր քայլեր պետք է ձեռնարկի:
16:47
16:34
16:18
15:23
15:04
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44