Ֆրանսիայում համերաշխության եւ հաշմանդամների հարցերով վերջերս նշանակված նախարար Դամիեն Աբադը կիրակի հանդես է եկել իր հասցեին հնչած մեղադրանքի վճռական հերքմամբ, որի համաձայն՝ ինքը երկու կնոջ է բռնաբարել, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ նորանշանակ նախարարի դեմ մեղադրանքները հրապարակվել են Mediapart կայքում, որը նաեւ հարցազրույցներ է հրապարակել ենթադրյալ երկու կանանց հետ: Նրանք, մասնավորապես, հայտարարել են, որ Աբադը ստիպել է իրենց անցանկալի սեռական հարաբերություններ ունենալ իր հետ: Նրանց խոսքով՝ այդ գործողությունները տեղի են ունեցել 2010 թվականի վերջին եւ 2011 թվականի սկզբին:
Աբադի խոսքով՝ կանանցից մեկը 2017 թվականին ոստիկանություն բողոք է ներկայացրել իր դեմ, սակայն բողոքը մերժվել է: Աբադը հայտարարել է, որ նրա հաշմանդամությունը՝ արթրոգրիպոզ անունով, որը խոցում է բոլոր չորս վերջույթները, նրա համար ֆիզիկապես անհնար է դարձնում այնպիսի գործողությունների կատարումը, որոնց մեջ իրեն մեղադրում են:
Աբադն ընդգրկվել է կառավարության կազմում, որը ձեւավորվել է ուրբաթ՝ նախագահի պաշտոնում Էմանուել Մակրոնի վերընտրվելուց հետո:
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02