Վաղը առավոտյան 08.00-ին շարունակվելու են անհնազանդության ակցիաները, որոնք կմեկնարկեն Ֆրանսիայի հրապարակից, այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Շարունակում ենք ճնշումը, շենքերի շրջափակումը, անհնազանդության ակցիաները»,– ասաց նա՝ հավելելով, որ վաղը այսօրվա պես գեղեցիկ և հաղթական օր են ունենալու։ Սաղաթելյանը նշեց, որ այսօր, երբ ընդդիմադիր պատգամավորները մտան ԱԳՆ շենք, նրանք միայն մեկ բան էին ուզում պարզել ԱԳՆ պաշտոնյաներից, թե կա արդյոք որևէ պաշտոնյա, որը կարող է վստահեցնել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սակայն ոչ մի պաշտոնյա չկարողացան նման բան ասել։ «Ժողովուրդ, դուք տեսա՞ք էդ խղճուկ պաշտոնյաներին, ինչքան խեղճացած, գլուխները կախ, ստորացված վիճակում չէին կարողանում պատասխանել ձեր հարցերին։ Դրա՞նք պիտի պաշտպանեն ՀՀ շահերը։ Դրա՞նք պետք է թուրքերի հետ զբաղվեն սահմանագծման և սահմանազատման աշխատանքներով։ Չենք կարող, որովհետև իրենք կզել են թշնամու առաջ»,– ասաց նա՝ հավելելով, որ պետք է ազատվել բոլոր այդ պաշտոնյաներից։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին սատարելը անտրամաբանական է, իսկ այս օրերին, երբ ակնհայտ է, որ նա հերթական անգամ երկիրը տանում է զիջումների, նրան սատարելը մեղք է։
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27