Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեծ թվով թուրք և օտարազգի զբոսաշրջիկներ այցելում են Բիթլիս նահանգի Դատվան շրջանում գտնվող Նեմրութ լեռան խառնարանային լիճը:
Թուրքիայի անտառտնտեսության և ջրային գործերի նախարարարության Ազգային պարկերի գլխավոր տնօրինությունը որոշել է արագացնել լճի հետ կապված նախագծերի իրագործումը:
Մասնավորապես, ծրագրված է Նեմրութի լիճն ընդգրկել տալ UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում, և որ համապատասխան դիմումը ներկայացվելու է 2017 թվականին: Բիթլիսի նահանգապետ Ահմեթ Չընարը հայտարարել է, որ Նեմրութի լիճը աշխարհի երկրորդ խոշոր և ամենագեղեցիկ խառնարանային լիճն է, որը գտնվում է 2828 մետր բարձրության վրա:
Նա հիշեցրել է, որ խոսքը Բիթլիսի նահանգում գտնվող Նեմրութ լեռան մասին է, ապա ընդգծել, որ Նեմրութ լեռ գոյություն ունի նաև Ադըյաման նահանգում (որտեղ գտնվում են հայկական հին աստվածների քանդակները – 1in.am):
Ընդգծելով, որ տարածաշրջանում կան նաև տաք ջրի աղբյուրներ՝ Չընարը հայտարարել է, որ իրենք ծրագրում են այդ տարածաշրջանը դարձնել աշխարհի ամենագեղեցիկ զբոսաշրջային վայրերից մեկը: Չընարը հայտարարել է, որ տարածաշրջանում գտնվում են նաև Սիփան լեռը, Վանա լճի ավազանը և մի շարք այլ գեղատեսիլ վայրեր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկվեցին ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող 10 օբյեկտներ: UNESCO-ի այդ ցուցակում ընդգրկվեց, մասնավորապես, Վանի ամրոցը (դրանից առաջ էլ՝ Անիի ավերակները): Այդպիսով UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում արդեն իսկ ընդգրկվել է Թուրքիայի տարածքում գտնվող 70 օբյեկտ:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02