Անկարայում ավարտվել են թուրքական, շվեդական ու ֆիննական պատվիրակությունների՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հարցով բանակցությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է տեղեկացված անանուն աղբյուրը:
Հայտնի է, որ բանակցությունները, որոնք շարունակվել են հինգ ժամ, տեղի են ունեցել Թուրքիայի նախագահական պալատում: Թուրքական կողմից մասնակցել են նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը և փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը:
«Բանակցությունները նախ տեղի են ունեցել ամեն պատվիրակության հետ առանձին, ապա կայացել է եռակողմ հանդիպումը»,- հայտնել է աղբյուրը:
Շվեդիան ու Ֆինլանդիան մայիսի 18-ին պաշտոնապես դիմել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին՝ դաշինքին անդամակցելու հարցով: Թուրքիան պաշտոնապես հանդես է եկել Հյուսիսատլանտյան դաշինքին այս երկու երկրների անդամակցության դեմ: Մասնավորապես, Թուրքիայի ղեկավար Էրդողանը թուրքական կողմի դիրքորոշումը բացատրել է Շվեդիայի և սկանդինավյան այլ երկրների կողմից քուրդ զինյալներին, ում Թուրքիան համարում է ահաբեկիչ, աջակցելու հանգամանքով: «Սկանդինավյան երկրները նման են ահաբեկչական կազմակերպությունների հյուրատան», - ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության գործունեությունն այդ երկրներում։
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56