«Արդարությունը մեր երկրից հեռացրել են։ Արդարության կայացումը կարևոր է նաև մեր անվտանգության հարցերը լուծելու հարցում»,- այս մասին Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Վերջին չորս տարիների ընթացքում կատարվածը ներկայացնելով Ավետիսյանը նշեց, որ որոշակի շրջանակներին դուր գալու համար մի քանի քայլ են կատարվել, որոնք հանգեցրեցին սոցիալական խնդիրների խորացմանը։ «Եկամտահարկը բռնեցին համահարթեցրին։ Չի կարող աղքատ մարդը նույն չափ հարկվել, որքան միլիոնավոր դրամի եկամուտ ունեցողը։ Վերցրել են Երևան քաղաքում սովորական մարդու գույքահարկը դարձրել այնքան, որ էլ տարբերակ չունի՝ կամ պետք է սնանկանա՝ վերջին կոպեկը վճարի, կամ իր տունը վաճառի ու գնա չգիտեմ որտեղ ապրի»,- ասաց տնտեսագետը։ Նա նաև նշեց, որ անընդհատ բարձրանում է սննդամթերքի գները ՝ վնասելով և՛ գյուղացուն, և՛ քաղաքացուն։ Անդրադառնալով պաշտոնյաների պարգևատրումներին, Ավետիսյանն ասաց, որ դրանք ինքապարգևատրումներ են և ապօրինի են։ «Նախարարը ստանում է 1,5 մլն դրամ աշխատավարձ, 20-25 անգամ ավելի , քանի այդ նախարարությունում աշխատող հավաքարարը։ Հավաքարարը, որն էտ փոշին ու կեղտը մաքրում է, տեսանելի է և օգտակար, այսօրվա նախարարները այս երկրին բերում են ավելի շատ կորուստներ ու խնդիրներ, քան լուծում են դրանք։ Այսօր էլ խոսում են արբանյակից։ Պարզագույն շոու, իրավիճակն են շեղում, քանի որ մարդկանց չեն կարողանում ապահովել տարրական անհրաժեշտ պարագաներով։ Օր օրի ծայրահեղ աղքատությունն ավելանում է» ,- նշեց քաղաքական գործիչը։ Նրա խոսքով՝ այս իշխանությունները բացարձակ չեն մտածում որևէ խնդիր լուծելու համար։
Աղբյուր` Panorama.am
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02