Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Իրաքի Մոսուլ նահանգում իրականացվելիք ռազմական գործողությանը, գրում է թուրքական «Էվրենսել» թերթը:
«Մոսուլի գործողությունը պետք է իրականացվի տեղի ուժերի կողմից, դա ամենաիրատեսական մոտեցումն է»,- ասել է Չավուշօղլուն:
Նա նաև հայտարարել է, որ թուրքական կողմը դեմ է գործողությանը շիա ուժերի ներգրավմանը:
«Եթե շիաները ներգրավվեն այդ գործողություններին, երկարաժամկետ խաղաղություն տարածաշրջանում չի լինի: Խնդիրները կշարունակվեն: Պետք չէ անել այնպես, որ Մոսուլի ժողովուրդը ստիպված լինի ընտրություն կատարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և շիաների խմբավորումների միջև: Մեր կողմից պատրաստված գրոհայինները, որոնք գտնվում են նահանգի Բաշիքայի ճամբարում, կազմված են հենց տեղի ուժերից, Մոսուլի ժողովրդից: Միջազգային կոալիցիոն ուժերը կարող են օգնել տեղի ուժերին, աջակցել», - հայտարարել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ Իրաքի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին որոշում է ընդունել, որով երկրի Մոսուլ նահանգում թուրքական ԶՈՒ-ի իրականացնելիք ռազմական գործողություններն «անօրինական» են համարվում:
Դրան ի պատասխան Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ու պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել են, որ թուրքական ԶՈՒ-ն Իրաքից հեռանալ չի պատրաստվում և անպայման մասնակցելու է Մոսուլի գործողությանը:
«Իրաքի կառավարությունն ինչ ասում է` թող ասի, թուրքական ԶՈՒ-ն Իրաքի տարածքից դուրս չի գալու», - հայտարարել է Յըլդըրըմը:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք, իրենց իսկ խոսքով, «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում:
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02