«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հ/կ-ն այս ընթացքում սիրիահայերից 600 խնդրագիր է ստացել՝ դեպի Հայաստան միակողմանի տոմս ունենալու ցանկությամբ, դրանցից 100-ի համար արդեն գումար կա․մեկ ամսից 100 սիրիահայ կլինի Հայաստանում: Այս մասին Tert.am-ին պատմեց կազմակերպության հիմնադիր Անի Բալխյանը:
Նա ներկայացրեց, որ դեռևս անցած տարվա ապրիլինի է նրանց կազմակերպությունը նման կոչով հանդես եկել, երբ Սիրիայում ռազմական գործողություններն ուժգնացել էին:
«Սիրիահայերի այստեղ ապրող ազգականները, բարեկամները դիմեցին մեզ, որ մեկ ուղղությամբ տոմս ապահովենք իրենց այն հարազատների համար, որոնք ունեին Հայաստան կամ Սիրիային մոտ անվտանգ երկրներ տեղափոխվելու ֆինանսական դժվարություններ: Այդ հայտարարությամբ հանդես եկանք 2015 թվականի մայիսի 6-ին: Աշխարհի տարբեր երկրներում ապրող շատ հայորդիներ մեծ ուշադրություն դարձրին այս ծրագրին: Բայց հետո, երբ Հալեպն ավելի խաղաղվեց, որոշ սիրիահայեր հրաժարվեցին իրենց դիմումից»,- ասաց Անի Բալխյանը՝ ավելացնելով, որ վերջին ամիսներին, երբ դրությունը փոխվեց, ռազմական գործողություններ սկսվեցին, նախորդ դիմումատուներին գումարվեցին ևս 600 սիրիահայեր՝ դիմելով իրենց կազմակերպությանը Հալեպից դուրս գալուն օգնելու խնդրանքով:
Հիշեցնենք, որ այսօր «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը պաշտոնապես օգնություն է խնդրել սփյուռքի և Հայաստանի բարերարներից` հալեպահայությանը Սիրիայից դուրս բերելու համար:
«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հ/կ-ի հիմնադիրը նշեց, որ 2015 թվականից մինչ օրս 250 դիմողների օգնել են միակողմանի տոմս ձեռք բերելու և Հայաստան տեղափոխվելու հարցում:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02