Գազի ու նավթի արտահանումից Ռուսաստանի եկամուտները հերթական անգամ ռեկորդային աճ են արձանագրել, չնայած արեւմտյան պատժամիջոցներին, որոնք սահմանվել են՝ փորձելով վնաս հասցնել ռուսաստանյան տնտեսությանը: Այդ մասին ամերիկյան Oil Price պորտալի համար հոդվածում գրել է վերլուծաբան Ռոբերտ Ռափիրը: Հրապարակման հեղինակը ներկայացնում է Գերմանիայի միջազգային հարաբերությունների եւ անվտանգության ինստիտուտի փորձագետ Յանիս Քլյուգեի տվյալները, որոնց համաձայն, էներգառեսուրսների վաճառքից եվրասիական երկիր փողի մուտքն աճել է կիսով չափ: «Գազի ու նավթի արտահանումից Ռուսաստանի եկամուտները հերթական ռեկորդն են գերազանցել ապրիլին՝ մեկ ամսում 1,8 տրիլիոն ռուբլի՝ մարտ ամսվա 1,2 տրիլիոնի փոխարեն: Չորս ամիս անց դաշնային բյուջեն ստացել է 2022 թվականին գազի ու նավթի մատակարարումներից պլանավորված եկամուտի կեսը (9,5 տրիլիոն ռուբլի)»,-վերլուծաբանի խոսքը մեջբերում է Oil Price-ը: Ինչպես նշել է Ռափիրը, նա նախազգուշացրել է, որ Արեւմուտքի սահմանափակիչ միջոցները կարող են հայտնվել նաեւ Մոսկվայի ձեռքում: Ավելի վաղ նա կանխատեսում էր, որ Ռուսաստանը կբարգավաճի, եթե կարողանա առաջվա նման այն երկրներին վաճառել էներգառեսուրսները, որոնք հրաժարվել են աջակցել պատժամիջոցներին: «Հնարավոր չէ ամբողջովին հանել ռուսական նավթը շուկայից՝ թույլ չտալով գների բարձրացում բարելի դիմաց ընդհուպ մինչեւ 200 դոլար: Բացի այդ, գների աճի հետ բարձրանում է ռուսաստանյան նավթի գրավչությունը: Օրինակ, հենց հիմա Չինաստանը եւ Հնդկաստանն այն զեղչով գնելու հսկայական շարժառիթ ունեն»,-պարզաբանել է վերլուծաբանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02