Ռուսաստանն արդեն այն երկրների թվում է, որտեղից տուրիստական խմբերի ընդունումը Ճապոնիան այս տարվա հունիսի 10-ից կսկսի առանց կարանտինային պահանջների եւ պատվաստումների մասին տվյալների. ցուցակը հրապարակել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։ Աշխարհի երկրները բաժանվել են երեք խմբի՝ պայմանավորված դրանցում COVID-19-ի հետ կապված համաճարակաբանական իրադրությամբ. կապույտ, որտեղ կորոնավիրուսի ռիսկերը նվազագույն են ճանաչվել, դեղին եւ կարմիր, որի մեջ տեղ են գտել առավել ծանր համաճարակաբանական իրադրությամբ երկրները: Զբոսաշրջիկների համար Ճապոնիա այցելելու հնարավորություն է բացվում համավարակի սկզբից ի վեր երկու տարի եւ երկու ամսվա ընթացքում առաջին անգամ: Կապույտ խմբի մեջ, որտեղից Ճապոնիան պատրաստ է տուրիստական խմբեր ընդունել առանց կարանտինի, պատվաստման եւ թեստերի հավաստագրերի, մտնում են ԱՄՆ-ը եւ Չինաստանը, եվրոպական երկրների մեծ մասը եւ Ռուսաստանը: Ընդամենը դրանում 98 երկիր է: Այդ երկրներից զբոսաշրջիկները կազմում են Ճապոնիա զբոսաշրջիկների ամբողջ հոսքի 80 տոկոսը: Դեղին խմբից երկրների համար, որի մեջ մտնում է 99 երկիր, այդ թվում՝ Հնդկաստանը եւ Վիետնամը, իսկ նախկին ԽՍՀՄ-ից՝ Մոլդովան, Ուկրաինան եւ Բելառուսը, կարանտինից զբոսաշրջիկներին ազատելու համար պարտադիր են պատվաստանյութերից որեւէ մեկով երեք պատվաստումները: Հակառակ դեպքում նրանք պետք է ժամանելուց հետո կորոնավիրուսի թեստ եւ երեք օրվա կարանտին անցնեն: Կարմիր խմբի մեջ ընդամենը չորս երկիր է՝ Պակիստանը, Սիեռա Լեոնեն, Ֆիջին եւ Ալբանիան: Այս երկրներից զբոսաշրջիկները պետք է կարանտինի ենթարկվեն՝ անկախ պատվաստումից: Ճապոնիան հուլիսի 1-ից բարձրացնում է երկիր մուտքի սահմանաքանակը՝ օրական 10 հազարից հասցնելով 20 հազարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:19
13:15
13:13
13:08
17:15
17:15
13:34
13:31
13:22
12:57
11:08
11:05
10:58
10:35
10:25
13:03
11:22
11:07
11:51
11:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02