ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Շարունակելով այս ձեւաչափով շփումները՝ մտքերի խորը փոխանակում է տեղի ունեցել Ուկրաինայում տիրող իրավիճակի արդիական կողմերի վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահը մանրամասն տեղեկացրել է ընթացող հատուկ ռազմական օպերացիայի համատեքստում վերջին զարգացումների մասին՝ նշելով, որ ՌԴ զինված ուժերը խստորեն պահպանում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։ Հայտնել է, թե ինչպես է համակարգված աշխատանք կազմակերպվել Մարիուպոլում եւ Դոնբասի ազատագրված այլ քաղաքներում խաղաղ կյանքի հաստատման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Հատուկ ուշադրություն է դարձվել իրավիճակին Կիեւի մեղքով սառեցված բանակցային ուղու վրա,- նշել են Կրեմլում։- Վլադիմիր Պուտինը հաստատել է ռուսական կողմի բաց լինելը երկխոսության վերսկսման համար»:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, «Ռուսաստանի նախագահը նաեւ սրել է Ուկրաինայի՝ արեւմտյան զենքով ապահովման վտանգավոր բնույթի հարցը՝ նախազգուշացնելով այդ կապակցությամբ իրավիճակի հետագա ապակայունացման եւ հումանիտար ճգնաժամի սրման ռիսկերի մասին»։
Նշվում է, որ «մանրամասն քննարկվել է իրավիճակը համաշխարհային պարենային անվտանգության ապահովման ոլորտում»։
«Վլադիմիր Պուտինը ողջամտորեն եւ կոնկրետ տվյալների հիման վրա պարզաբանել է սննդի մատակարարման հետ կապված դժվարությունների իրական պատճառները, որոնք արեւմտյան երկրների տնտեսական եւ ֆինանսական սխալ քաղաքականության, ինչպես նաեւ նրանց կողմից կիրառված հակառուսական պատժամիջոցների արդյունք են։ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է օգնել հացահատիկի անարգել արտահանման տարբերակներ գտնել, այդ թվում՝ ուկրաինական հացահատիկի արտահանումը սեւծովյան նավահանգիստներից»,- հայտնել են մամուլի ծառայությունում։
Կրեմլում ընդգծել են, որ «ռուսական պարարտանյութերի եւ գյուղմթերքների մատակարարման ավելացումը կօգնի նաեւ նվազեցնել լարվածությունը պարենի համաշխարհային շուկայում, ինչը, իհարկե, համապատասխան պատժամիջոցների սահմանափակումների վերացում կպահանջի»:
Մամուլի ծառայությունում հայտնել է, որ երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները։
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02