Եվրոգոտում ինֆլյացիան մայիսին հասել է ռեկորդային 8,1 տոկոսի՝ էներգակիրների եւ պարենային ապրանքների գների աճի ֆոնին, որը մասամբ պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմով։ ЕС Eurostat վիճակագրական գործակալության վերջին տվյալների համաձայն՝ եվրո օգտագործող 19 երկրներում տարեկան ինֆլյացիան գերազանցել է նախորդ՝ 7,4 տոկոսի ռեկորդը, որին հասել էր մարտին եւ ապրիլին։ 1997 թվականին եվրոյի հաշվառման սկզբից ինֆլյացիան եվրոգոտում ներկայումս գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա: Սրընթաց աճող գները անդրադառնում են տնային տնտեսությունների ֆինանսների վրա եւ ստիպում են պաշտոնյաներին արագ գործել՝ կյանքի արժեքի հետագա բարձրացումը կանխելու համար: Էներգակիրների գներն աճել են 39,2 տոկոսով, ինչը ցույց է տալիս, թե ինչպես են պատերազմը եւ դրան ուղեկցող համաշխարհային էներգետիկ ճգնաժամը թանկացնում եվրոգոտու 343 միլիոն բնակչության կյանքը: «Էներգետիկ ինֆլյացիան, հավանաբար, կմնա ավելի բարձր, քան նախկինում սպասվում էր», այն բանից հետո, երբ Եվրամիությունը համաձայնել է էմբարգո սահմանել ռուսական նավթի ներմուծման մեծ մասի վրա մինչեւ տարեվերջ, ասել է Capital Economics-ի գլխավոր եվրոպացի տնտեսագետ Էնդրյու Քենինգհեմը: Brent տեսակի նավթի միջազգային ստանդարտը համաձայնագրից հետո թանկացել է մինչեւ 120 դոլար մեկ բարելի դիմաց: Նավթի եւ բնական գազի գներն արդեն բարձրացել են այն մտավախությունների պատճառով, որ պատերազմը կդադարեցնի նավթի մատակարարումները աշխարհի ամենամեծ արտահանող Ռուսաստանից: COVID-19 համավարակից հետո համաշխարհային ուժեղ պահանջարկը եւ ՕՊԵԿ նավթային կարտելի կողմից արդյունահանման ավելացման նկատմամբ զգուշավոր մոտեցումը բարձրացրել են էներգակիրների գները: Ռուսաստանի հարեւան երկրները, որոնք աստիճանաբար հրաժարվում են ռուսական գազից, հայտնվել են ամենաշատ տուժածների թվում: Էստոնիայում ինֆլյացիայի մակարդակը հասել է 20 տոկոսի, Լիտվայում՝ 18,5 տոկոսի, իսկ Լատվիայում՝ 16,4 տոկոսի։ Եվրոստատի տվյալներով՝ սննդի, ալկոհոլի եւ ծխախոտի գները մայիսին աճել են 7,5 տոկոսով, ինչը եւս մեկ նշան է այն բանի, որ ցորենի եւ գյուղատնտեսական այլ ապրանքների համաշխարհային մատակարար Ուկրաինայում պատերազմը հանգեցնում է գների բարձրացման ամբողջ աշխարհում: Հագուստի, կենցաղային տեխնիկայի, ավտոմեքենաների, համակարգիչների եւ գրքերի գներն աճել են 4,2 տոկոսով։ Ծառայությունների գներն աճել են 3,5 տոկոսով։ Ինֆլյացիան խնդիր է նաեւ այլ զարգացած տնտեսություններում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը, որտեղ այն վերջին չորս տասնամյակի ամենաբարձր մակարդակի վրա է գտնվում: Լեհաստանում, որը չի օգտագործում եվրո, տարեկան ինֆլյացիան մայիսին հասել է 24 տարվա առավելագույնին` 13,9 տոկոսի: Վառելիքի եւ պարենային ապրանքների գների աճը տնտեսական բումի հիմնական գործոն է դարձել, որը տեղի ունենում ուկրաինացի փախստականների հսկայական հոսքի հետեւանքով: Վերջին տվյալները մեծացնում են ճնշումը եվրոգոտու պաշտոնյաների վրա՝ պահանջելով բարձրացնել տոկոսադրույքները ծայրահեղ ցածր մակարդակից՝ գների աճը զսպելու համար, թեեւ դա կարող է դանդաղեցնել տնտեսության վերականգնումը: Այս ամսվա սկզբին Եվրամիությունը նվազեցրել էր իր տնտեսական աճի կանխատեսումը՝ ռուս-ուկրաինական ձգձգվող պատերազմի եւ էներգակիրների մատակարարումների երկարատեւ խափանումների ֆոնին:
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02