Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հյուրընկալել է Ավստրիայի ընտրանուն և 80:129 հաշվով զիջել մրցակցին: Հայաստանի ընտրանու կազմում ամենաարդյունավետ խաղացողը եղել է Քրիս Ջոնսը, որը վաստակել է 22 միավոր, 1 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին և կատարել է 7 արդյունավետ փոխանցում։ «Ակնկալում էինք, որ բարդ խաղ է լինելու և պատրաստվել էինք դրան, բայց չկարողացանք անել այն, ինչի ուղղությամբ մարզումների ժամանակ աշխատել էինք: Պարտվեցինք միավորների շատ մեծ տարբերությամբ: Ներողություն եմ խնդրում երկրպագուներից և շնորհակալություն մինչև վերջ մեզ աջակցելու համար»,- ասել է Թադևոսյանը: Այս հանդիպումից հետո Հայաստանի հավաքականը C խմբի մրցաշարային աղյուսակում շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 3 միավոր: Ավստրիայի ընտրանին 6 միավորով գլխավորում է աղյուսակը: Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի 2025 թվականի փետրվարի 20-ին`արտագնա խաղում մրցելով Ալբանիայի հետ:
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02