«Հրապարակ» թերթը գրում է.
«Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլեւս չեն բոյկոտում ՀԱՊԿ եւ ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները։ Սկզբում ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցեց Լավրովի հետ ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը, իսկ նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում կայանալիք «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների եւ բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու կմեկնի ԱԺ պատվիրակություն, որի կազմում են ՔՊ-ական Հայկ Սարգսյանը, ընդդիմադիրներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը։ Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը, իսկ դեկտեմբերի վերջին` ԱՊՀ պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը կմեկնի՞ արդյոք Աստանա` մասնակցելու ՀԱՊԿ ղեկավարների հանդիպմանը, կառավարությունից հերթապահ պատասխան են տալիս․ «Վարչապետի այցերի վերաբերյալ ժամանակին տեղեկատվություն կտրամադրվի»։ Մինչդեռ այս տարվա փետրվարին Փաշինյանն անձամբ էր հայտարարել, որ «Հայաստանը սառեցրել է անդամությունը ՀԱՊԿ-ին», իսկ սեպտեմբերի 18-ին ասել էր, որ «ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
15:13
15:13
14:54
14:36
14:21
14:04
13:49
13:36
13:28
13:14
12:57
12:42
12:27
12:13
11:53
11:36
11:23
11:08
10:54
10:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:57
09:45
09:34
09:24
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13