ԱՄՆ-ում դրոնների նախատիպ է մշակվել` գյուղատնտեսական հողերը թռչուններից պաշտպանելու համար, հայտնում է Computers and Electronics in Agriculture-ը։
«Այս պահին ֆերմերները ողջամիտ գնով լավ գործիք չունեն վնասատուների դեմ պայքարի համար»,- ասել է Մանոյ Կարկին Վաշինգտոնի համալսարանից:
Ուստի ինժեներներն ավտոմատացված մուլտիկոպտերների համակարգ են մշակել, որը կարող է շուրջօրյա պարեկել տարածքները եւ վախեցնել թռչուններին, ինչպիսիք են սարյակներն եւ ագռավները: Մի քանի տարում ինժեներները տեսախցիկների համակարգ եւ ալգորիթմ են մշակել, որը թույլ կտա ժամանակին հայտնաբերել կենդանիներին։ Այդ դրոնները, առաջին հերթին, նախատեսված են խաղողի այգիների համար։
Այս պահին միայն դրոնի շարժումն ու բզզոցն արդեն իսկ վախեցնում են թռչուններին։ Բայց ստեղծողները ասում են, որ բարձրախոսներից կարելի է ձայներ հնչեցնել, ինչպիսիք են գիշատիչ թռչունների լացը կամ տագնապի ազդանշանները:
«Մենք կարող ենք դրոնները նմանեցնել գիշատիչներին կամ նրանց պրոպելլերները փայլուն դարձնել: Այդ ամենը միասին թույլ կտա թռչուններին քշել խաղողի այգիներից ու դաշտերից, սակայն կոնցեպտը կյանքի կոչելու համար լրացուցիչ հետազոտություններ կպահանջվեն»,- ասում են հեղինակները։
Այս մեթոդի արդյունավետությունն ապացուցվել է փորձարկումներում։ Սկզբի համար գիտնականները պարզել են, որ դրոնների թռիչքն իսկապես վախեցնում են թռչուններին: Այնուհետեւ ինժեներները պարզել են, թե ինչպես է այս մեթոդն ազդում բերքատվության վրա: Այն դաշտերում, որտեղ թռչուններին դրոնների օգնությամբ էին քշում, վնասված մրգերի մասնաբաժինը կրճատվել է 50 տոկոսով։ Ի վերջո, աշխատանքի հեղինակները փորձարկել են թռչնի սիմուլյատորներն ինքնուրույն հայտնաբերելու ավտոմատ դրոնների ունակությունը:
Այժմ ինժեներները նախատեսում են հանդիպել տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ կոմերցիոն առումով հասանելի ավտոմատացված համակարգ ստեղծելու համար:
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02