«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդեց, որ 10 հազար դոլար կաշառք տալու դեպք է բացահայտել․
«Ս. Զ.-ն 2021 թ․ դեկտեմբերին եւ 2022 թ․ հունվարին դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գեւորգյանին` նրա օգնականի, տեղակալի կամ գլխավոր քարտուղարի պաշտոններում նշանակվելու համար, սակայն նրանից մերժում է ստացել:
Այնուհետեւ՝ 2022 թ․ ապրիլի 27-ին, ոռոգման համակարգի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու պատրվակով այցելել է Գեւորգյանին եւ նրա կողմից ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին առաջարկություն ներկայացնելու կամ գլխավոր քարտուղարի պաշտոնին նշանակվելու․․․ համար Գեւորգյանին որպես կաշառք տվել է 4 մլն 599 հազար 800 դրամին համարժեք դոլար, որը փակ թղթապանակով դրել է նրա աշխատասեղանին` նշելով, որ դրանում առկա են փաստաթղթեր, եւ խնդրելով ուսումնասիրել դրանք:
Վ․ Գեւորգյանը, պարզելով, որ թղթապանակում կաշառք հանդիսացող գումար է, այդ մասին անմիջապես հայտնել է ՀՀ ԱԱԾ-ին, ապա ապրիլի 29-ին իր աշխատասենյակ է կանչել Ս. Զ.-ին: Վերջինս Վ. Գեւորգյանի պահանջով վերցրել է իր կողմից որպես կաշառք տրված գումարը, որից անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից»։
Մեր տեղեկություններով, խոսքը Սամսոն Զատիկյանի մասին է, որը նախկինում զբաղեցրել է Ջրային կոմիտեի Մալաթիայի բաժնի պետի, իսկ 2018-2019 թթ․՝ կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը, իսկ ավելի վաղ զբաղեցնում էր ՀՊՃՀ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Այն ժամանակ մամուլում գրվեց, որ նա գիշերային այցեր ու խուզարկություններ է անում համալսարանի աշխատակիցների աշխատասենյակներում, նրա անունը շրջանառվեց նաեւ ռեկտոր Թոքմաջյանի հետ կապված սեքս-սկանդալի պատմության մեջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
10:27
10:02
15:55
15:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55