«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերականգնվող արևային էներգետիկայի զարգացումը խրախուսվում է ամբողջ աշխարհում, իսկ հիմա՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին, առավել ևս՝ Եվրոպայում:
Կան տեղեկություններ, որ էներգետիկ անվտանգության նկատառումներով շուտով գործարկվելու է մեգանախագիծ, որի արդյունքում 8 տարի հետո նախատեսվում է եվրոպացիների բնակարանների և տների առնվազն 50 տոկոսն ապահովել արևային էներգիայով: Մասնագետների համոզմամբ, Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ, և տարեցտարի մեզ մոտ ավելի ու ավելի են կարևորում վերականգնվող էներգետիկան:
Էներգետիկ փորձագետները մեզ հետ զրույցում նշում էին, որ Հայաստանում գնալով ավելի ու ավելի է շատանում արևային վահանակների պահանջարկը, քանի որ մարդիկ արդեն համոզվում են դրանց արդյունավետության մեջ: Բանն այն է, որ ճիշտ հաշվարկ իրականացնելու դեպքում հետգնումը բավականին արագ է ստացվում՝ 4-5 տարվա ընթացքում, ինչից հետո ևս 20 տարի մարդիկ անվճար էլեկտրաէներգիա են ունենում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում նոր ծրագիր է կյանքի կոչվելու, որը նախատեսում է 100-ից ավելի բազմաբնակարան շենքերի վրա արևային կայանների տեղադրում՝ շենքերի արտաքին և ներքին լուսավորության, ինչպես նաև՝ վերելակների կարիքների համար:
Բնակարանների համար, մեր տեղեկություններով, դեռ ծրագրեր չկան, սակայն չեն բացառվում նաև այդ ուղղությամբ աշխատանքները: Ի դեպ, հավելենք, որ Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը «Սոլարոնն» է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56