ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովի երկրորդ նիստի օրը չհրապարակեց: Գրիգորյանը հայտնեց, որ «օրակարգում, իհարկե, կլինեն սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հետ կապված հարցեր։ Որպես առաջին հանդիպման շարունակություն՝ հանձնաժողովները կքննարկեն, թե ինչպես են առաջ շարժվելու գործընթացում։ Ինչ վերաբերում է օրվան եւ ժամին, երբ փոխվարչապետից տեղեկություն կստացվի, հաղորդագրությունն անպայման կհրապարակվի»։ Պատասխանելով հարցին, թե ինչու է հայկական հանձնաժողովն անդամների թվով ադրբեջանական հանձնաժողովի կեսի չափ, դրանում բացառապես Փաշինյանի նշանակածներն են, չկան քարտեզագրեր եւ պատմաբաններ՝ ԱԽ ղեկավարն ասաց, որ հանձնաժողովի անդամների թիվը մեծ նշանակություն չունի, քանի որ բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկում են անցնում։
«Հանդիպումից առաջ աշխատանքային խումբը նախապատրաստվում է։ Եթե հանձնաժողովում փոխնախարար է ներկայացված, դա չի նշանակում, որ նախարարության մյուս աշխատակիցները գործընթացի նախապատրաստմանը չեն մասնակցում։ Ես թվի հետ կապված որեւէ խնդիր չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է մասնագետներին, ապա 2019-ի նոյեմբերից մինչ օրս մենք բազմիցս տարբեր ձեւաչափերով քննարկել ենք մասնագետների հետ»,- հայտարարեց Գրիգորյանը։ Հարցին, թե ինչու հանձնաժողովում չկան ընդդիմության ներկայացուցիչներ, Գրիգորյանը կոչ արեց քաղաքական հայտարարություններ չանել.
«Իշխանության մասով՝ ընդդիմությունն ընդհանրապես ներկայացված չէ գործադիրում, եւ դա տրամաբանական է։ Հենց ներկայացվեն, կդադարեն ընդդիմություն լինելուց։ Մեր թիմը՝ ՔՊ-ն, ներկայացված է ԱԺ-ում մոտ 66 տոկոսով եւ ունի քաղաքացիների մանդատը»,- ասաց Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իշխող ուժը ցանկանում է ներգրավել ընդդիմությանը՝ առնվազն պատասխանատվությունը կիսելու համար։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02